Ռիչարդ Գիրը պատրաստվում է երրորդ անգամ ամուսնանալ
68-ամյա Ռիչարդ Գիրը արդեն 1.5 տարի հանդիպում է 34-ամյա իսպանացի գեղեցկուհի Ալեխանդրա Սիլվայի հետ։ Օրերս զույգը ժամանել է աղջկա հայրենի Մադրիդ։ Երկուսն էլ զբաղվում են բարեգործությամբ, նրանք այցելել են խորհրդարան՝ քննարկելու անօթևանների օգնության հարցերը։ Սենատում Ալեխանդրայի մատնեմատին ադամանդե մատանի է նկատվել, ինչը նշանակում է մոտալուտ ամուսնություն։

