Նիկոլ Փաշինյանը և իր թիմը գնում են ոչ թե ընտրությունների, այլ իշխանազավթման. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «2026 թվականին սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ Նկատի ունենք, եթե հանկարծ իշխանությունները չորոշեն գնալ արտահերթ ընտրությունների: Մինչ այդ կամ դրանից հետո ակնկալվում է, որ տեղի կունենա Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հանրաքվե։ Այս օրերին քաղաքական որոշ ուժեր և գործիչներ հայտնում են իրենց ցանկության մասին՝ մասնակցելու առաջիկա ընտրություններին։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն առաջարկում է առողջ ազգային ուժերին՝ հանդես գալ միասնական պլատֆորմով և այլընտրանք ներկայացնել գործող վարչակազմին։

Միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը և իր թիմը գնում են ոչ թե ընտրությունների, այլ իշխանազավթման։ «Երբ ունենալով առավելագույնը մոտ 15 տոկոսի աջակցություն՝ նա ասում է, որ սահմանադրական մեծամասնություն է ստանալու, դրանով հայտարարում է իշխանազավթման իր մտադրության մասին։ Հաջորդիվ հայտարարում է, որ ժողովրդին կպարտադրի հանրաքվե։ Ինչո՞ւ կպարտադրի, որովհետև կասի կա՛մ կողմ եք քվեարկելու, կա՛մ պատերազմ է լինելու։ Շանտաժն է գործի դնելու, երբ մարդիկ անգամ չցանկանալով՝ գնալու են քվեարկության՝ միայն թե պատերազմ չլինի։ Պատերազմ չի լինելու, դա շանտաժ է, որը Փաշինյանի շուրթերով իրականացնում է Ալիևը»,– «Փաստի» հետ զրույցում ասում է Չալաբյանը։

Կա տեսակետ, որ գործ ենք ունենալու ոչ թե իշխանության վերարտադրության, այլ Հայաստանում թուրք-ադրբեջանական բռնատիրության հաստատման հետ։ Մեր զրուցակցի կարծիքով, այն մասամբ արդեն հաստատված է, ինչը դրսևորվում է դասագրքերում կատարվող փոփոխություններով, Անկախության օրը կառավարության անդամների Եռաբլուր չայցելելով։ Ուստի, վերջին տարիներին մեր երկրի հետ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում 2026 թվականի ընտրական գործընթացին չպետք է վերաբերվել զուտ որպես ընտրություն։ Միավորման համակարգողի խոսքով, սա մեզ համար առանցքային, աշխարհայացքային, քաղաքակրթական, էքզիստենցիալ ընտրություն է լինելու։ «Սա չի լինելու զուտ ընտրական գործընթաց, որում տարբեր քաղաքական ուժեր կարող են ներկայացնել իրենց ծրագրերը, մրցակցել։ Կանգնած ենք ճամփաբաժանի առջև՝ կա՛մ գնում ես ձախ, կա՛մ գնում ես աջ։ Ձախ գնացողը կոնսոլիդացված է, ունի իշխանության լծակներ, վերահսկում է ֆինանսական հոսքերը, երկրի բիզնեսի և ինֆորմացիոն ռեսուրսների զգալի մասը, ՏԻՄ-երը կա՛մ վերահսկում են, կա՛մ խլում են։ Աջ գնալու համար պետք է դաշտում կոնսոլիդացիա իրականացնել, որը չի կարող համատարած լինել, որովհետև մեր քաղաքական դաշտում կան ուժեր, որոնք որոշ չափով պատասխանատվություն են կրում այն իրավիճակի համար, որում Հայաստանն այսօր գտնվում է։ Իհարկե, ոչ այն չափով, ինչ գործող իշխանությունը, բայց նրանք էլ իրենց սխալներով և բացթողումներով սրանց համար պատուհան են բացել»,-նշում է մեր զրուցակիցը։

Քաղաքացիներն ուզում են առողջ ուժեր և նոր առաջարկներ տեսնել քաղաքական դաշտում։ Նոր առաջարկի համար պետք է լինի կոնսոլիդացված, ուժեղ, վստահելի, հստակ օրակարգով ուժ, որը, սակայն, մի քանի ամսում չի կարող ձևավորվել։ «Ձևավորված նոր ուժերից յուրաքանչյուրն ուժեղ է, օրինակ՝ մեկ ռեսուրսով, պետք է կարողանալ բոլորի ռեսուրսները համադրել։ Լուրջ և կոմպետենտ համագործակցության արդյունքում նրանք պետք է հասկանան՝ ինչպես են բաժանելու աշխատանքն իրար մեջ, ով ինչի վրա է կենտրոնանալու և այլն։ Մեր իրականության մեջ մարդիկ մինչև վերջ չեն պատկերացնում երկիրը կառավարելու ամբողջ բարդությունը։ Շատերին թվում է, որ եթե լավ հանրային վարկանիշ ունեն, դա բավարար է իշխանության գալու համար։ 2018 թվականին մարդիկ փողոցից եկան իշխանության, ունեցանք երկրի կառավարման բացարձակ ձախողում, մինչև հիմա շարունակում ենք աղետալի հետևանքները զգալ մեր կաշվի վրա բոլոր ուղղություններում»։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման մոտեցումն է՝ միավորել մեկ պլատֆորմում առողջ, ազգային մտածելակերպ ունեցող, մեր ինքնությանը չդավաճանող ուժերին։ Առաջարկն է՝ գիտակցել պահի լրջությունը, մի կողմ դնել անհատական հավակնությունները և փորձել երկիրը դուրս բերել ծանր դրությունից։ Միավորման հավակնությունն է ատաղձ հանդիսանալ տարբեր ուժերի համար, միավորել նրանց մեկ սեղանի շուրջ և փորձել հասկանալ, թե ինչպես կարող են համադրել կարողությունները, համագործակցության ձևաչափեր ստեղծել և ամենօրյա ռեժիմով իրար հետ աշխատել։ «Ժամանակը չի սպասում, պետք է հաշվի առնել, որ գործող իշխանությունը կարող է արտահերթ ընտրությունների գնալով՝ խառնել բոլորի խաղաքարտերը։ Ուստի, պետք է գործընթացներն արագացնել»,– եզրափակում է Չալաբյանը»։

դիտվել է 164 անգամ
Լրահոս
Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am