Դուք վաղուց ոչ միայն անտանելի եք, այլև զզվելի…. Լևոն Ջավախյան

Գրող Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում կոշտ արձագանքել է ՔՊ-ական խմբակին և նրանց ողորմելի ղեկավար Նիկոլ Փաշինյանին:

ԱՆՏԱՆԵԼԻՆ

Արսեն Թորոսյանը, նկատի ունենալով ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որակումները առկա իշխանությունների ազգակործան քաղաքականության կապակցությամբ, գրում է. «Ծերուկն անտանելի է դառնում»։ Նա ,հավանաբար, մոռացել է իր շեֆի տիկնոջ և մյուսների արգահատելի բնորոշումները առաջին Նախագահի հասցեին. «Գիտնական ոջիլ», «Մեռելի զդաչի», և այլն…

Ասացեք խնդրեմ, ո՞վ եք դուք, դուք, դուք և հատկապես ձեր առաջնորդը… Բացի պարտություններից, նահանջից, պատուհասությունից, դավաճանությունից, անկարողությունից ու անճարակությունից, թշնամուն քծնելուց ու շողոքորթելուց` ի՞նչ վաստակ ունեք այս երկրի կայացման գործում։ Դուք ի՞նչ իրավունքով եք նման գարշանք ու զազրախոսություններ շռայլում ՀՀ առաջին նախագահի, հաղթած և անկախություն հաստատած Նախագահի կերպարին։

Անցյալում ես բազմիցս անդրադարձել եմ Լևոն Տեր-Պետրոսյանին, անողոք քննադատության ենթարկել նրա վարած թե ներքին, և թե արտաքին քաղաքականությունը։ Սակայն դա ինձ չի խանգարում, որ ժամանակի հեռվից լրջորեն գնահատեմ նրա վաստակը։ Լևոն Տեր-Պետրոսյանը պատմության դատի առաջ պիտի կանգնի որպես անկախության առաջամարտիկ, Երրորդ Հանրապետության հիմքերը դրած քաղաքական գործիչ, ՀՀ առաջին Նախագահ, ով պետությունն ու անկախությունը կայացրեց հաղթանակի բովում… Սա փաստ է։

Իսկ դու` Բրուտոս, և դուք բրուտոսներ, ի՞նչ է ձեր արածը, եթե ոչ` դաշույնի հարված Երրորդ հանրապետության թիկունքին…

Դուք ոչ միայն Հայոց պետականության ավանդների չշարունակողն եք, այլ չորորդ հանրապետության մասին սնապարծ ձեր հայտարարություններով միտում ունեք մերժել, կործանել այն ամենը, ինչ կոչվում է Հայաստան և ազատ, անկախ Հայաստանի Հանրապետություն…

Դուք` ողորմելի խմբակ և ավելի քան ողորմելի խմբավար, դուք դա անում եք փառասիրությունից, սնապարծությունից դրդված` չգիտակցելով ձեր ոչնչությունը ժամանակի անդրադարձում։

Դուք վաղուց ոչ միայն անտանելի եք, այլև զզվելի…

Հայ ժողովուրդը իր բազմադարյա պատմության ընթացքում զերծ չի եղել նման պիղծ հոգիներց, դավաճաններից, ողորմելի թշվառականներից, զզվելի գոյանքներից։

Պատմությունը անողոք է նմանների հանդեպ։ Իբրև կանոն, նմանները նետվում են պատմության աղբանոց, աներկբա աղբանոց` իբրև առողջ, ազատ կյանքի խոչընդոտ, շնչառությունն արգելակող քթի խոռոչի զզվելի լորձունք։

Հ. Գ. Հուսահատ եմ, գրելը ոնց որ ավելորդ եմ համարում։ Ախր, ամեն ինչ ասված է։ Բայց էլի գրում եմ։ Էսօր էլ գրեցի։ Սա ընդամենը ցավի ճիչ է։ Վերևում Մկների ժողով է, ներքևում` Անտարբերություն։ Զանգ կախող չկա։ Լկտիությունն ու անպատկառությունը պատռել են բոլոր սահմանները…

26.09.25թ.

դիտվել է 621 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am