Փարաքարի սպանությունը միջանձնային հարցերի հետ է կապված, փետրվարյան դեպքերի շարունակությունն է

Փարաքարի համայնքապետի սպանությունը միջանձնային հարաբերությունների հետ է կապված, փետրվարյան դեպքերի շարունակությունն է։ Այս մասին 24News-ին հայտնել է փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը։

«Մերձավանում կատարված սպանության դեպքով ձերբակալված անձ կա, առաջիկայում հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ։ Բազմաթիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ենք իրականացրել։ Դեպքը կապված է միջանձնային հարաբերությունների հետ, փետրվարյան դեպքերի շարունակությունն է»,- ասել է նա։

Վարդանյանի խոսքով, քաղաքական որևէ էլեմենտ չկա այս դեպքի շրջանակներում։

Նշենք, որ սպանության վարկածներից մեկը հնարավոր վենդետան է՝ կապված ամիսներ առաջ Մերձավանի համայնքապետ Մհեր Ախտոյանի մասնակցությամբ վիճաբանության ժամանակ նրա հորաքրոջ որդու՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանի սպանության հետ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել է Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը, նրա ընկերը՝ Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Կրակոցների պահին նրանց հետ նույն վայրում գտնված Արծրուն Գալստյանը վիրավորվել էր։

Հայտնի է, որ դիմակավորված անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ է արձակել, այնուհետև հեռացել է դեպքի վայրից։

դիտվել է 240 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am