Շատ ուժեր կարող են մտնել հակամարտության մեջ. Կիրո Մանոյան
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Նախիջևանի ռազմականացումը ամբողջ տարածաշրջանի կայունության պահպանման սպառնալիք կարող է հանդիսանալ: ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի համոզմամբ, երբ խոսքը վերաբերվում է Հայաստանին, Ռուսաստանի պահվածքը խիստ տարբերվում է: «Ռուսաստանի պահվածքը այստեղ տարբերվելու է, որովհետև խոսքը վերաբերում է Հայաստանի անվտանգությանը, ում նկատմամբ Ռուսաստանը ունի շահեր և պատասխանատվություն: Նախիջևանի ռազմականացման խնդրով մտահոգ կարող է լինել նաև Իրանը»-, ասաց Մանոյանը: Նրա խոսքով` ընդհանրապես Նախիջևանի իրավիճակի սրման դեպքում շատ ուժեր կարող են մտնել հակամարտության մեջ, և դրա ելքը կանխատեսել անհնար կլինի:
