Սիրիայի խորհրդարանական ընտրություններում հայ թեկնածուներ կան
Perio News-ի ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ՝ Սիրիայի խորհրդարանական ընտրություններում թեկնածուների դիմումների ներկայացման վերջնաժամկետն ավարտվում է: Բոլոր նահանգներում մարտի 1-ին հանձնաժողովները եզրափակել են առաջադրումների գործընթացը: Մարտի 1-ի դրությամբ նահանգներից առաջադրվել է 8 հազար 681 թեկնածու, որոնց թվում նաև հայեր կան: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացումը նշանակել է ապրիլի 13-ին: Պատգամավորական 250 տեղի համար ընտրություններ կանցկացվեն 15 ընտրատեղամասերում: Պատգամավորներն ընտրվում են ուղիղ, գաղտնի քվեարկությամբ՝ 4 տարի ժամկետով: Նախորդ խորհրդարանական ընտրությունները կայացել են 2012 թվականի մայիսին,այն ժամանակ ընտրողների մասնակցությունը կազմել է 51 տոկոս:
