Ռուբեն Հայրապետյանը` Հենրիխ Մխիթարյանի չխաղալու մասին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքով Հենրիխ Մխիթարյանը մեծ պրոֆեսիոնալ է, և նրա շուրջ ստեղծված իրավիճակը երկար չի ձգվի: «Հենրիխ Մխիթարյանն աշխատասեր է, նվիրված հայկական ֆուտբոլին: Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, ում մոտ չի կարող երկար շարունակվել այս վիճակը: Այստեղ Հենրիխի մարզավիճակի հարցը չէ: Ես ավելի ուշ հանդես կգամ հայտարարությամբ նրա մասին: Հենրիխը դեռ խաղալու է և մեզ բոլորիս նորից ուրախանալու առիթներ կտա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայրապետյանը:
