Վթարի հետևանքով 4 երեխա զոհվել է, 11-ը ծայրահեղ ծանր վիճակում է
euronews.com-ը գրում է,որ Ֆրանսիայի հարավում ճեպընթացը բախվել է դպրոցական ավտոբուսին, ինչի հետեւանքով 4 դեռահաս զոհվել է, 16-ը` վիրավորվել,նրանցից 11-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ավտոբուսը տեղափոխում էր 13-17 տարեկան երեխաների եւ բախման հետեւանքով երկու մասի է բաժանվել: Դեպքի վայր է ժամանել Ֆրանսիայի վարչապետը: «Հարազատներին հստակ տեղեկություններ փոխանցելու գործընթացը բարդացել է, քանի որ բարդ է պարզել զոհերի եւ վիրավորներից մի քանիսի ինքնությունը»,- ասել է Էդուարդ Ֆիլիպը: Նախագահ Մակրոնը թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ իր բոլոր մտքերը սարսափելի վթարից տուժածների եւ նրանց ընտանիքների հետ են:
