Սանկտ Պետերբուրգի դատարանում այսօր պետք է որոշվեր նախկին բարձրաստիճան պաշտոնյա Բորիս Ավագյանի խափանման միջոցը։ Սակայն դատական նիստից առաջ Ավագյանը, ըստ հաղորդումների, խնդրել է դուրս գալ ծխելու և փախուստի է դիմել։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա թաքնվում է Հայաստանի հյուպատոսարանում Սանկտ Պետերբուրգում՝ Վասիլևսկի կղզում։ Քանի որ հյուպատոսարանը համարվում է օտար պետության տարածք, ռուսական իրավապահները չեն կարող մուտք գործել առանց դիվանագիտական համաձայնության։
SHOT-ի տվյալներով՝ Բորիս Ավագյանը մեղադրվում է մաքսային վճարներից խուսափելու մեջ՝ ավելի քան 4,2 միլիարդ ռուբլու վնասով։
2025թ․ օգոստոսին նա պայմանագիր էր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ՝ մասնակցելու ռազմական գործողություններին Ուկրաինայում, ինչի արդյունքում քրեական գործի վարույթը ժամանակավորապես դադարեցվել էր։ Ավելի ուշ նա խզել է պայմանագիրը, և գործի քննությունը վերսկսվել է։
Նա նախկինում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ Ռոսռեեստրի Սանկտ Պետերբուրգի վարչությունում և Սանկտ Պետերբուրգի առևտրային նավահանգստի մաքսային բրոքերային ընկերությունում։
Նշենք, որ այսօր ավելի վաղ Բորիս Ավագյանը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ գտնվում է Սանկտ-Պետերբուրգի հյուպատոսարանում՝ ցանկանալով հանձնվել Հայաստանին՝ ՀՀ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում։
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ)
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը