Ռուբեն Ռուբինյանը անպատասխանատու հայտարարություն արեց. Արմեն Այվազյանը՝ Թուրքիայի հետ սահմանը բացելու վերաբերյալ

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը գրում է.

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 8-ին անպատասխանատու հայտարարություն արեց՝ ասելով. «Մենք պատրաստ ենք հենց վաղը ունենալ բաց սահմաններ Թուրքիայի հետ»։

Նախ, այդ «մենքը» բոլորովին էլ մենք՝ հայերս, չենք։ Ռուբինյանի «մենք»-ը փաշինյանական-ՔՊ-ական կոլաբորացիոնիստներն են։ Թուրքերի թելադրանքով նախատեսվում է Հայաստան ներմուծել հարյուր հազարավոր թուրքեր, քրդեր, արաբներ, հնդիկներ, պակիստանցիներ, ույղուրներ և այլազգի ու այլակրոն տարատեսակ խմբեր՝ ինչը 2-3 տարվա ընթացքում կարող է հայերի ներկայիս մոտ 95-տոկոսանոց գերակշիռ թվաքանակը հասցնել ոչ ավելի, քան 50 տոկոսի։ ՀՀ ազգային անվտանգության վերջին գրավականը՝ հայկական բնիկ տարրի մեծամասնությունը վերանալու է։
Այսինքն՝ Հայաստանը ոչնչանալու է ժողովրդագրական ներխուժմամբ, որը, ի տարբերություն ռազմականի, տեղի է ունենալու անաղմուկ, անարյուն, բայց անշրջելի հետևանքով՝ մեր հայրենիքի ազգաբնակչության էթնոկրոնական կազմի վերաձևմամբ և բնիկ հայ ժողովրդի քաղաքական ստրկացմամբ ու հետագա արտաքսմամբ սեփական երկրից։
Ցավոք, մեզանում շատ վատ են պատկերացնում «բաց սահմանների» և ժողովրդագրական ներխուժման մահացու վտանգները։ «Ընդդիմադիր» քաղաքական կուսակցությունները ծպտուն չեն հանում այս մասին, իսկ հասարակ մարդիկ էլ զբաղված են իրենց առօրյայով։

Բայց կան նաև առաջնորդներ, ովքեր այս խնդիրն արդեն բարձրաձայնում են ամենաբարձր ամբիոններից։ Այսպես, ի տարբերություն եվրոպական առաջնորդների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Նյու-Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալով, խստագույնս քննադատել է «բաց սահմանների» աղետալի գաղափարը։ Նա, դիմելով առաջին հերթին Եվրոպայի պետությունների ներկայացուցիչներին, հայտարարել է, որ ժամանակն է վերջ տալու «բաց սահմանների ձախողված փորձին», «ձեր երկրները դժողք են գլորվում» (Trump tells the assembly members it's time to end the ''failed experiment of open borders''. He says ''your countries are going to hell''.)։
Թրրամփը բերել է նաև Եվրոպայում այլազիների ներխուժման արդյունքում ստեղծված հանցածին միջավայրի մասին որոշ տվյալներ. Գերմանիայի բանտերում գրեթե 50 %-ը օտարերկրացիներ են, Ավստրիայում՝ 53 %-ը, Հունաստանում՝ 54%-ը, իսկ «գեղեցիկ Շվեյցարիայում»՝ 72 %-ը։
Թրամփի հետ համաձայն են Եվրոպայի ընդդիմադիր քաղաքական ուժերը և բնակչության մեծամասնությունը։
Ուրեմն, ինչպե՞ս է պատահում, որ ԱՄՆ պես հզորագույն պետության ղեկավարը հասկանում է «բաց սահմանների» սպառնալիքները և փորձում է ամեն կերպ ապահովել իր երկիրն օտարազգի զանգվածներից՝ նրանց մի մասին անգամ բռնի արտաքսելով, իսկ փաշինյանականները ակնդետ սպասում են Հայաստանի և հայ ժողովրդի թշնամիների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ «բաց սահմաններ» ունենալուն ու երկիրը նաև ժողովրդագրական առումով ապահայացնելուն։
Փաշինյանն ու նրա թիմակիցները բաց աչքերով տանում են Հայաստանը դեպի կործանում։ Իսկ դիմադրությունն ուշանում է և ուշանում։

դիտվել է 183 անգամ
Լրահոս
9 ամիս է` նշանակվել եմ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ, առաջին իսկ օրվանից հրաժարվել եմ աշխատավարձից Հավերին վերջում մորթում են. Հոխիկյան Կա՞ հոգեբան, ով կհամարձակվի փաստել, որ նա ադեկվատ է․ Վահան Հովհաննիսյան Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան համաձայնագրի ստորագրումը Ո՞ւր է տանում Չորրորդ հանրապետությունը Բորիս Ավագյանը փախել է դատարանից և թաքնվել Հայաստանի հյուպատոսարանում Ռուբեն Ռուբինյանը անպատասխանատու հայտարարություն արեց. Արմեն Այվազյանը՝ Թուրքիայի հետ սահմանը բացելու վերաբերյալ Փաշինյանը հայ ժողովրդի հիշողության մեջ մնալու է որպես Արցախը դավադրաբար հանձնած փորձանք․ Ֆարմանյան Պեկինն ու Վաշինգտոնը գործընկերներ են, ոչ թե հակառակորդներ․ Չինաստանի արտգործնախարար Չինաստանի հարավում թայֆունի պատճառով ավելի քան մեկ միլիոն մարդ է տարհանվել Նիկոլի թշնամին հայն է, Արցախը, հայկականությունը․ Արմեն Խաչատրյան Ավտովթար և մահվան ելքով վրաերթ․ հետիոտնը տեղում մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել Դանակահարություն՝ Շենգավիթում Պետք չէ վախենալ Ադրբեջանից, ու ջնջել Արցախի հետ կապված ամեն ինչ․ Արտակ Զաքարյան Անահիտ Ավանեսյանի ներկուսակցական ֆիասկոն Պետք է ապահովվի կրոնական խմբերի անվտանգությունը, ազատ գործունեությունը․ ԼՂ փախստականների միություն Օկուպացված Ակնայում ադրբեջանական հետախույզ է պայթել ականի վրա Օկուպացված Ավետարանոցը հանդիսանում էր Մելիք Շահնազարյանների իշխանության կենտրոնը Ստացվում ա, որ երկուսուկես տարի զբաղվել ես հարևան երկրի օկուպացիայով․ Լևոն Զուրաբյանը՝ Փաշինյանին Սա այն դեպքը չէ, երբ դուռդ մի մուրացիկ է թակել եւ մի քանի գրոշ, մի աման ճաշ կամ հնամաշ հագուստ է քեզնից խնդրում, որ հանես, տաս` խղճալով 13 տարվա դադարից հետո Թուրքիան ու Եգիպտոսը ռազմածովային համատեղ զորավարժություն են անում Կանադայի պաշտպանության նախարարը վերահաստատել է երկրի ռազմական վերազինման ծրագրերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am