Ուղտերի համար 10 մլն դոլարանոց հիվանդանոց է բացվել
Al Arabiya-ն հայտնում է,որ Դուբայում գործում է բացառապես ուղտերի համար նախատեսված հիվանդանոց, քանի որ սապատավոր կենդանիները հատուկ նշանակություն ունեն Արաբական Միացյալ Էմիրություններում: Ուղտերի մասնակցությամբ ավանդական մրցավազքն ու գեղեցկության մրցույթն արաբների ամենասիրած զվարճանքներից են: Երկրում հաճախ անցկացվում են աճուրդներ, որոնց ժամանակ այս կենդանիները վաճառվում են միլիոնավոր դոլարներով: Աղբյուրը նկատում է, որ աշխարհում իր տեսակի մեջ առաջին նմանատիպ հիվանդանոցը նպատակ ունի պահպանել ԱՄԷ-ում այս կենդանիների նկատմամբ առանձնահատուկ հոգածության պրակտիկան: Հիվանդանոցում աշխատում է անասնաբույժների միջազգային թիմ, որոնք զննում են, ուլտրաձայնային հետազոտություն անցկացնում ու վիրահատում ուղտերին:
