Ինչո՞ւ «մասկի-շոու» արեցիք ու այդպես հապճեպ ձերբակալեցիք․ Միքայել Սրբազան

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, այսօր ավարտվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավարությունը։
Եզրափակիչ խոսքում Միքայել Սրբազանը դատարանում նկատեց, որ մեղադրող կողմն այդպես էլ չանդրադարձավ իր բարձրացրած հարցերին, թե ինչու չեն մեղադրել իրեն 2022թ,․ 2023թ․, 2024թ․, 2025թ․ կես տարի չի մեղադրվել, ավելին, ասել են, որ ինքն անմեղ է, չեն պատասխանել, թե ինու հանկարծ հունիսին որոշվեց այսպես հապշտապ ձերբակել ու խուզարկություններ իրականացնել, այն էլ՝ առանց ծանուցման՝ «մասկի շոու»-ով, ինչու խուզարկության մասին չէի ասել, թույլ չէին տվել փաստաբանների մասնակցությունը։
Նա նշեց, երբ հունիսի 26-ին հայտարարվեց իր նկատմամբ քրեական գործ կա հարուցված, այդ տեղեկության ներքո մարդիկ մեկնաբանություններ էին թողել։ Նրանցից մեկը նշել էր. «Գործ չունեք Միքայել Սրբազանի հետ, ոտքերիդ եք գցելու, տակն եք մնալու»։
«Հիմա այդ մարդկանց կանխատեսումներն իրականացան՝ տակն եք մնացել։ Դուք չգիտեք դեռ, պատվարժան դատարանի վերդիկտին դեռ կհասնենք, դուք որ տակն եք մնացել։ Էն հոգեկան հիվանդ Մարգարյանից սկսած, տակն են մնացել։ Ձեզ փրկություն չկա դրանից։ Եվ ուրեմն ի՞նչ կարիք կար այս ամեն ինչի տակ մտնելու»,-ասաց Սրբազանը։
Սրբազան հայրն ընդգծեց՝ «Մի կարծեք, որ ես ձեր հանդեպ չարություն ունեմ, միայն խղճահարություն, որովհետև միջոցներ ունենալով՝ զբաղված եք ոչնչով»։
Նախագահողը հորդորեց գնահատականներ չհնչեցնել, ինչին ի պատասխան Սրբազան հայրը նշեց, որ բոլոր նիստերի ժամանակ իրեն քննարկել կարելի՞ է, բայց իր կողմից դատարանին քննարկել չի՞ կարելի, ի՞նչ անհավասար պայմաններ են։
«Դուք ինձ հանցագործ եք համարում, ես իրավունք չունե՞մ Ձեզ համարժեք պատասխա՞ն տալու, ինչո՞ւ, չագուչն էլ է ձեր ձեռքին, մուրճն էլ, իմը միայն խոսքն է։ Դուք ինձ հանցագործ եք ներկայացնում և ես իրավունք չունե՞մ ասելու, որ հանցագործը Դուք եք»,- ասաց Սրբազանը։