Ֆեյսբուքյան ֆեյք սիրո և աջակցության փոխարեն Փաշինյանը Արմավիրում «թարս չափալախ» ստացավ․ Արթուր Սուքոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայտնի խոսք կա՝ «ֆեստիվառը ելավ ջրի երես», և հենց սա է Նիկոլ Փաշինյանի վերջին սրացումների պատճառը։

Արմավիրում կազմակերպված «ֆեստիվառը» Նիկոլ Փաշինյանի համար ոչ թե տոն էր, այլ սթրես։ Այնտեղ նա ստիպված եղավ դուրս գալ իր համար սովորական դարձած ֆեյսբուքյան «ֆեյքային իրականությունից» ու տեսնել մարդկանց սառը վերաբերմունքը իր նկատմամբ։ Նա զգաց, որ ոչ միայն չի վայելում վստահություն, այլև մարդիկ նրան ատում են։

Ինչո՞ւ է Արմավիրի այս դրվագը Նիկոլին այս վիճակի մեջ գցել, չէ՞ որ առաջին դեպքը չէ, երբ նրան լավ չեն դիմավորում։

Այդ այցը կազմակերպված էր պետական, կուսակցական և բավականին մեծ ֆինանսական ռեսուրսներով․ լուսանկարվող երեխաները պարզվեց թիմակիցների զավակներն էին, իսկ մի քանի «փաթաթվող» կանայք՝ ՔՊ տարածքային ակտիվիստներ։ Բայց անգամ այս ամբողջ բեմականացված միջավայրը չկարողացավ թաքցնել իրականությունը։
Արմավիրը Փաշինյանի համար եղել է այն եզակի մարզը, որտեղ նա 21-ին ստացել էր ավելի շատ ձայներ, քան 18-ին։ Այլ խոսքով՝ Արմավիրը նրա համար «ընտրական բաստիոն» էր, «հեղափոխական մարզ»։ Իսկ եթե այսօր այդ մարզում ջերմ դիմավորելու փոխարեն նրան սառը ճանապարհում են, ապա դա նրա համար ոչ միայն վիրավորական էր, այլ նաև քաղաքական ծանր կորուստ և հետևություններ անելու պատճառ։
Ժողովրդի նման անտարբեր և ատելությամբ լցված վերաբերմունքը հատուկ կազմակերպված չէր որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի կողմից։ Դա առանձին-առանձին արմավիրցիների բնական ռեակցիան էր՝ ուղղված այն «մարդուն», ով մինչև կոկորդը արյան մեջ է։
Եվ հենց այս հանգամանքներն են պատճառը, որ նա նորից ընկավ սրացումների ու ջղաձգումների մեջ՝ կրկին փորձելով հին մեթոդներով խաբել ու շեղել ժողովրդին։ Բայց հարցն այն է, որ ժողովուրդը կուլ չի տալիս նրա «նախաստորագրված կտերը»։ Նրա մեթոդները սպառվել են, իսկ «նախկին-նախկին-նախկին» լոզունգի ժամանակն անցել է. դա այլևս ոչ ոքի չի համոզում։

Նիկոլ Փաշինյանի քաղաքական անկումը մեզ վաղուց էր պարզ, բայց կամաց-կամաց նա էլ է սկսում դա տեսնել տարբեր առիթներով, և այդ առիթները գնալով շատանալու են։ Ֆեյսբուքյան ֆեյք սիրո և աջակցության փոխարեն Փաշինյանը Արմավիրում «թարս չափալախ» ստացավ։

Հ.Գ. Հա մեկ էլ էն 7-րդ համաժողովից` միայն ես նկատեցի՞, որ Նիկոլը ելույթի ժամանակ ոչ թե հուզվեց, այլ պարզապես փորձում էր զսպել իրեն, որ չբխկա, ու հազար ՔՊ մարմիններ սկսեցին ծափահարել»:

դիտվել է 377 անգամ
Լրահոս
Դանակահարություն՝ Շենգավիթում Պետք չէ վախենալ Ադրբեջանից, ու ջնջել Արցախի հետ կապված ամեն ինչ․ Արտակ Զաքարյան Անահիտ Ավանեսյանի ներկուսակցական ֆիասկոն Պետք է ապահովվի կրոնական խմբերի անվտանգությունը, ազատ գործունեությունը․ ԼՂ փախստականների միություն Օկուպացված Ակնայում ադրբեջանական հետախույզ է պայթել ականի վրա Օկուպացված Ավետարանոցը հանդիսանում էր Մելիք Շահնազարյանների իշխանության կենտրոնը Ստացվում ա, որ երկուսուկես տարի զբաղվել ես հարևան երկրի օկուպացիայով․ Լևոն Զուրաբյանը՝ Փաշինյանին Սա այն դեպքը չէ, երբ դուռդ մի մուրացիկ է թակել եւ մի քանի գրոշ, մի աման ճաշ կամ հնամաշ հագուստ է քեզնից խնդրում, որ հանես, տաս` խղճալով 13 տարվա դադարից հետո Թուրքիան ու Եգիպտոսը ռազմածովային համատեղ զորավարժություն են անում Կանադայի պաշտպանության նախարարը վերահաստատել է երկրի ռազմական վերազինման ծրագրերը Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է ըստ պլանի․ Էրդողան Իսրայելը սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը․ Էրդողան Ստեփան Սամվելյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով Լեհաստանը բացում է Բելառուսի հետ սահմանը Ֆրանսիայում քննարկել են բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության հարցը Ինչո՞ւ «մասկի-շոու» արեցիք ու այդպես հապճեպ ձերբակալեցիք․ Միքայել Սրբազան Էրդողանը Թրամփի հետ կքննարկի F-35 կործանիչների ձեռքբերման հարցը Շատ այլ բաների հետ համաձայն չեմ․ Վալերի Փիլոյանի արձագանքը՝ Դավիթ Գասպարյանին Ֆեյսբուքյան ֆեյք սիրո և աջակցության փոխարեն Փաշինյանը Արմավիրում «թարս չափալախ» ստացավ․ Արթուր Սուքոյան Բա ո՞վ պիտի մեղադրվի, ես պիտի՞ մեղադրվեմ, հողերն ինքն է վաճառել․ Վաչագան Ղազարյանը՝ Սերժ Սարգսյանի մասին Թուրք մաքսային պաշտոնյաները Telegram-ում պաշտպանական արդյունաբերության գաղտնի տվյալներ են վաճառել Գրոսսին ցանկանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու դառնալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am