Ավիաաղետ Գերմանիայում. կան զոհեր
Stuttgarter Nachrichten գերմանական թերթը հայտնել է,որ 3 մարդ է զոհվել Գերմանիայի հարավի Բադեն Վյուրտեմբերի դաշնային երկրամասի Ռավենսբուրգ քաղաքում տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով: «Ըստ մեր ունեցած տվյալների՝ խոսքը վերաբերում է երեք ուղեւորների, որոնք ինքնաթիռի կործանման զոհ են դարձել»,- հրատարակությունը մեջբերել է ոստիկանության տեղի աշխատակիցների խոսքը: «Սեսնա» տիպի ոչ մեծ ինքնաթիռը Ֆրանկֆուրտից մեկնել էր Ֆրիդրիխսհաֆեն քաղաք եւ աղետի ենթարկվել Ռավենսբուրգի անտառազանգվածի շրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
