Թուրք մաքսային պաշտոնյաները Telegram-ում պաշտպանական արդյունաբերության գաղտնի տվյալներ են վաճառել

Ստամբուլի դատարանը ձերբակալել է յոթ անձի, այդ թվում՝ մաքսային պաշտոնյաների, գաղտնի տեղեկատվություն բացահայտելու մեղադրանքով։ Նրանք սոցիալական ցանցերի միջոցով վաճառել են ներմուծման և արտահանման տվյալներ, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության արտադրանք։
Հրապարակման համաձայն՝ Ստամբուլի գլխավոր դատախազության ահաբեկչության դեմ պայքարի բյուրոն հունիսին ձերբակալել է 10 կասկածյալի՝ Telegram խմբի բացահայտումից հետո, որը վճարովի մուտք էր առաջարկում Թուրքիայի առևտրի նախարարության փակ համակարգից ստացված տեղեկատվությանը։
Արտահոսած տվյալները ներառում էին ASELSAN-ից զենքի մատակարարումների, այդ թվում՝ նռնականետերի և հարձակողական հրացանների մասին տեղեկություններ։ Այս նյութերը արգելվում է փոխանցել երրորդ կողմերին առանց Պաշտպանության նախարարության թույլտվության, քանի որ դրանք վերաբերում են պաշտպանական պայմանագրերին։
Հետաքննությունը պարզել է, որ ապրանքների քանակի, քաշի և տեսակների վերաբերյալ տեղեկատվությունը կարող էր հասնել ոչ միայն արտասահմանյան երկրներին, այլև ահաբեկչական խմբավորումներին՝ սպառնալիք ներկայացնելով երկրի անվտանգությանը։ Պարզվել է, որ մեկ մաքսային ծառայողի մոտ իրականացվել է ընդհանուր առմամբ 7000 դոլարի փոխանցումներ։
Արդյունքում դատարանը ձերբակալել է յոթ կասկածյալի, այդ թվում՝ Ստամբուլի մաքսային ծառայության աշխատակիցների և գործարարների։