Գրոսսին ցանկանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու դառնալ

ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մանդատը վերջանում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։ Նույն թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ինչպես սպասվում է, կառաջադրի գլխավոր քարտուղարի թեկնածու, որը պաշտոնը կստանձնի 2027 թվականի հունվարի 1-ին։
«ՄԱԿ-ը ներկայումս գտնվում է դժվարին իրավիճակում։ Ես կարծում եմ, որ հնարավոր է ՄԱԿ-ը դարձնել արդիական։ Եթե դուք ասում եք, որ մտահոգված եք հակամարտությունների աճով, բռնության աճով, ապա որոշ չափով երեսպաշտություն է կենտրոնանալ այլ բաների վրա», - ասել է Գրոսին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում՝ Agence France-Presse-ին տված հարցազրույցում։
Ըստ այդմ, նշել է նա, «բոլորը գիտակցում են», որ ՄԱԿ-ը այլևս չի կատարում համաշխարհային խաղաղությունը պահպանելու իր առաքելությունը։ Այս առումով արգենտինացի քաղաքական գործիչը վստահեցրել է, որ ԱԷՄԳ-ի ղեկավարի պաշտոնում իր փորձը կօգնի իրեն հաղթել այդ պաշտոնում։ Գրոսին նաև հայտարարել է, որ կձգտի երկխոսություն վարել «բոլորի հետ» և «լինել բոլորի համար ընդունելի միջնորդ»։ «Այո, ես կլինեմ թեկնածու այս պատճառներով», - նշել է նա։
Գրոսսին, սակայն, ասել է, որ հույս ունի «ստանալ որքան հնարավոր է շատ աջակցություն»։