Զnhված եղբայրներս, զավակներս չէին ների ինձ, եթե մեղադրյալ չլինեի, լավագույն տեղը, որտեղ կարող էի լինել՝ մեղադրողի աթոռն է. Միքայել Սրբազան

Բոլոր նիստերի ժամանակ ինձ քննարկել կարելի է, բայց իմ կողմից Ձեզ քննարկել չի՞ կարելի, ի՞նչ անհավասար պայմաններ են. դատական նիստի ժամանակ իր եզրափակիչ խոսքում, դիմելով դատավորին, ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը:

«Դուք ինձ հանցագործ եք համարում, ես իրավունք չունե՞մ Ձեզ համարժեք պատասխան տալու: Ինչո՞ւ, չագուչն էլ է ձեր ձեռքին, մուրճն էլ, իմը միայն խոսքն է։ Դուք ինձ հանցագործ եք ներկայացնում, և ես իրավունք չունե՞մ ասելու, որ հանցագործը դուք եք», - ասաց Միքայել Սրբազանը:

Նշենք, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանը նկատողություն էր արել Սրբազանին՝ նշելով. «Դատարանի նկատմամբ հարգալից լինի և վիրավորական արտահայտություններ չօգտագործի»։

Սրբազանն իր խոսքում նշեց, որ զոհված եղբայրներն, իր զոհված զավակները չէին ների իրեն, եթե մեղադրյալ չլիներ։

«1992-1994 թվականին զոհված իմ եղբայրները չէին թողնի, որ ես այլ կերպ անեի, 2020 թվականին զոհված մեր զավակները ևս չէին թողնի, որ ես այլ տեղ լինեմ, ես պետք է լինեմ այնտեղ, որտեղ հիմա եմ։ Որովհետև այս իշխանությունը զրոյացրել է իմ եղբայրների ձեռբերումները, զրոյացրել է 2020 թվականի 18 տարեկան 5,000 տղաների՝ իմ զավակների, ձեռբերումները, ես այլ տեղ չեմ կարող լինել, ես ամենաշահեկան տեղում եմ»,- ասաց նա։

Սրբազանը նշեց, որ չէր ցանկանա լինել պաշտապանների տեղը, որոնք կարծես խոսում են պատի հետ:

«Չէի ուզենա լինել նաև ժողովրդի բարերարների տեղը, ովքեր այնտեղ նստած տվայտվում են այս անարդարությունից, առավել ևս չէի ուզենա լինել մեղադրողների տեղը: Աստված մի արասցե, չէի ունենա, դատարանի տեղը լինելու ցանկություն չունեմ, լավագույն տեղը, որտեղ կարող էի լինել՝ մեղադրողի աթոռն է, և ես ուրախ եմ, որ այս աթոռին եմ, այս պայմաններում»,- ասաց նա։

դիտվել է 189 անգամ
Լրահոս
Դանակահարություն՝ Շենգավիթում Պետք չէ վախենալ Ադրբեջանից, ու ջնջել Արցախի հետ կապված ամեն ինչ․ Արտակ Զաքարյան Անահիտ Ավանեսյանի ներկուսակցական ֆիասկոն Պետք է ապահովվի կրոնական խմբերի անվտանգությունը, ազատ գործունեությունը․ ԼՂ փախստականների միություն Օկուպացված Ակնայում ադրբեջանական հետախույզ է պայթել ականի վրա Օկուպացված Ավետարանոցը հանդիսանում էր Մելիք Շահնազարյանների իշխանության կենտրոնը Ստացվում ա, որ երկուսուկես տարի զբաղվել ես հարևան երկրի օկուպացիայով․ Լևոն Զուրաբյանը՝ Փաշինյանին Սա այն դեպքը չէ, երբ դուռդ մի մուրացիկ է թակել եւ մի քանի գրոշ, մի աման ճաշ կամ հնամաշ հագուստ է քեզնից խնդրում, որ հանես, տաս` խղճալով 13 տարվա դադարից հետո Թուրքիան ու Եգիպտոսը ռազմածովային համատեղ զորավարժություն են անում Կանադայի պաշտպանության նախարարը վերահաստատել է երկրի ռազմական վերազինման ծրագրերը Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է ըստ պլանի․ Էրդողան Իսրայելը սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը․ Էրդողան Ստեփան Սամվելյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով Լեհաստանը բացում է Բելառուսի հետ սահմանը Ֆրանսիայում քննարկել են բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության հարցը Ինչո՞ւ «մասկի-շոու» արեցիք ու այդպես հապճեպ ձերբակալեցիք․ Միքայել Սրբազան Էրդողանը Թրամփի հետ կքննարկի F-35 կործանիչների ձեռքբերման հարցը Շատ այլ բաների հետ համաձայն չեմ․ Վալերի Փիլոյանի արձագանքը՝ Դավիթ Գասպարյանին Ֆեյսբուքյան ֆեյք սիրո և աջակցության փոխարեն Փաշինյանը Արմավիրում «թարս չափալախ» ստացավ․ Արթուր Սուքոյան Բա ո՞վ պիտի մեղադրվի, ես պիտի՞ մեղադրվեմ, հողերն ինքն է վաճառել․ Վաչագան Ղազարյանը՝ Սերժ Սարգսյանի մասին Թուրք մաքսային պաշտոնյաները Telegram-ում պաշտպանական արդյունաբերության գաղտնի տվյալներ են վաճառել Գրոսսին ցանկանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու դառնալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am