«Իրական Հայաստանում» սովորական անդորրագիրը կարող է «нарушиловка»-ի դեր խաղալ

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երկու խոսք» «Իրական Հայաստանի» վերաբերյալ:
Որպեսզի պետական պաշտոնյային «ապացուցեր» իր և Շուրա Բալագանովի հարազատ եղբայր` լեյտենանտ Շմիդտի որդի, լինելու հանգամանքը, Օստապ Բենդերը գրպանից հանում էր տվյալ գործի հետ կապ չունեցող փոստային անդորրագրեր և տարատեսակ կտրոններ: Տեսնելով թղթիկները, պաշտոնյան չէր խորանում դրանց բովանդակության մեջ և հավատում Բենդերին:
Պարզվում է, որ նմանօրինակ հնարք լայնորեն կիրառվում է «իրական Հայաստանում», հատկապես` գործարարների շրջանում:
Ուրեմն, որպեսզի ապացուցեն օրվա իշխանություններին իրենց «նվիրվածությունը», օրվա գործարարներից շատերը որոշակի գումարներ են փոխանցում տարբեր «հայրենասիրական» ֆոնդերին և պահում անդորրագրերը: Հարկ եղած դեպքում, ենթադրենք` վերջիններիս դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում, վերջիններս քննիչին են ցույց տալիս, օրինակ` ՔՊ-ի կամ օրվա իշխանության հետ փոխկապակցված ինչ-որ ֆոնդի հաշվին փոխանցված գումարի անդորրագիրը: Ասում են, որ անդորրագրերը որոշակի ազդեցություն թողնում են:
Փաստորեն, «իրական Հայաստանում» սովորական անդորրագիրը կարող է «нарушиловка»-ի դեր խաղալ: