Փաշինյանի «կարմիր գծերը» շրջանցում են Սև լճի մոտ գնդակահարված հայ գերի զինվորների իրավունքները

Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՀ կառավարության / Նիկոլ Փաշինյանի «կարմիր գծերը» շրջանցում են Սև լճի մոտ գնդակահարված հայ գերի զինվորների իրավունքները
* Էս երկու օր ա Նիկոլ Փաշինյանը նախկին ղեկավարներին հարց ա տալիս, թե «ո՞վ ա թույլ տվել 18 տարեկան զինվորներին տեղակայել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս»։
Սա «ես միայն ՀՀ վարչապետն եմ» թեզի շարունակությունն ա, որ պետք ա արդարացնի Արցախի հանձնումը, արցախահայերի իրավունքների պաշտպանությունից հրաժարումը և այլն։
Բայց նույնիսկ եթե թույլ տանք էս «տրամաբանության» գոյությունը, ապա շատ արագ պարզվում ա, որ էդ էլ ա հերթական փուչիկը։
Նույն զինվորների մասով մի հատ շատ ավելի տրամաբանական հարց․
«Ո՞վ ա թույլ տալիս Նիկոլ Փաշինյանին / կառավարությանը հրաժարվել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքում/սահմանին 2022 թ․ սեպտեմբերին գնդակարահված գերի հայ զինվորների կյանքի իրավունքի պաշտպանությունից»։
Պետությունը քաղաքացուն ներգրավվում ա սահմանների (էն միջազգային, սուվերեն, սովետ, ԳՇ, 29,734 քռ կմ) պաշտպանությանը, բայց հրաժարվում ա իրա իրավունքները պաշտպանելուց (մեղմ ասած), երբ որ նա ենթարկվում ա պատերազմական հանցագործության։
Սահմանադրությունը ասում ա, որ ՀՀ քաղաքացին ունի կյանքի իրավունք: Ու կառավարությունը (որին նույնպես իրանք պաշտպանում էին) ՉԻ կարող հրաժարվել իրանց գնդակահարածներին պատժելու քայլերից։
* Արդարադատության նախարարությանը հարցրել էի, թե ինչ ա լինելու գնդակահարված զինվորների իրավունքների պաշտպանության հետ հայցերը հետ կանչելուց հետո։ Ասեցին, որ իրանց թեման չի, այլ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի։
Բայց հիշենք, որ 2023-2024 թթ․ կառավարությունը, օրինակ, Հռոմի ստատուտ էր առաջ տանում։ Ու էդ ժամանակ թեման իրանցն էր։
«Հռոմի ստատուտը ՀՀ-ին կօգնի ռազմական հանցագործությունները քննելիս ներգրավել միջազգային դատախազների և իրավապահների»․ արդարադատության նախարար
Օգնե՞ց։
* Իսկ ինչ ա ասում Միջազգային իրավական հարցերով ներկայացուցից Կարեն Անդրեասյանը / գրասենյակը։
«ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր միջպետական գանգատները (ՄԻԵԴ+Արդարադատության միջազգային դատարան) գտնվում են քննության ընթացիկ փուլում: Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը և իր գրասենյակը ողջ ծավալով շարունակում են ներկայացնել և պաշտպանել Հայաստանի շահերը վերը նշված միջպետական գործերով»։
Կարեն Անդրեասյանը / գրասենյակը չեն մեկնաբանել, թե ինչ կլինի էս գործի հետ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը միջազգային դատական ատյաններում հայցերից փոխադարձ հրաժարվեն․․․»։