Մեր ընդդիմությունը դեռևս չի կարողացել ըմբռնել ամենակարևորը․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Հայկական քաղաքական դաշտը, իսկ գուցե ավելի ճիշտ է ասել՝ քաղաքական մշակույթը, ունի մի շատ լուրջ առանձնահատկություն․ իշխանության և ընդդիմության պայքարը գրեթե միշտ նույն սցենարն է կրկնում։ Սա նման է անվերջ ձգվող մի օղակի՝ որի շուրջ պտույտները միշտ հանգում են նույն կետում կանգառ կատարելուն։

Բոլոր քաղաքական ուժերին խոչընդոտող թիվ մեկ խնդիրը թերևս այն է, որ մինչև նախընտրական շրջան, բոլորը խոսում են 50+% հավաքելու մասին։ Բոլորին թվում է, թե իրենք միակն ու անկրկնելին են և արդեն քանի՜ հազարամյակ ժողովուրդն հենց իրենց էր սպասում քվեներ շռայլելու համար։

Ոմանց էլ թվում է, թե նախկինում մաշված նույն դեմքերին որպես թաղային մանկլավիկ վարձելով կապահովեն նույն քվեները, ինչ կարողացել են անել նախկին իշխանությունների համար։ Այս վերջին նախադասության մեջ բանալին «իշխանությունն» էր։

Մեր ընդդիմությունը դեռևս չի կարողացել ըմբռնել ամենակարևորը՝ օրվա իշխանությունը միշտ ունի առնվազն 15-20% նախնական ընտրական կապիտալ (background)։ Դա վարչական ռեսուրսն է, կառավարչական հիմնարկները, դպրոցները, ուժային կառույցները, քաղաքացիական ծառայողները և այլն։

Հետևաբար, հույսը չի՛ կարող դրվել միայն այն պատահականության վրա, որ կարող է և ճեղքում լինել, որի հավանականությունը միայն 0.5% է։ Ուստի, ցանկացած ուժ, որը հայտ է ներկայացնում իշխանության գալու համար, պետք է ունենա ո՛չ թե զուտ վարչական մասնագետների թիմ, ովքեր սովոր են աշխատել գրասենյակներում, այլ ժողովրդի հետ աշխատելու ունակ առաջին ավանգարդ և վարչական ու մասնագիտական արյերգարդ։ Խարիզմատիկ կերպարների և արհեստավարժների թիմի համատեղմամբ հնարավոր կլինի հասարակության հետ մտնել երկխոսության մեջ, գրավել նրանց սրտերը, խոսել նրանց մտքերի հետ, և գրկել նրանց հոգիները։

Հասարակությունը հաճախ ըմբոստանում է նրանց դեմ, ովքեր ավելի բարձրից են, ովքեր ամբարտավան են, ովքեր խոցում են նրանց եսասիրությունը։

Նուրբ, շա՜տ նուրբ աշխատանք է պահանջում հասարակության հետ երկխոսությունն ու նրան՝ քո ազնվության և բարի նպատակների մասին համոզելը»։

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Արմինե Մելիքսեթյանը Մասիս Մելքոնյանի հետ նույն շարքում է. չուղարկեց Շիրակի մարզ, պարզ է՝ պիտի դատի (video) Չհամարձակվես հայ մայրերից խոսել․ դու 4 պատերազմ բերած աղետ ես․ Ժասմինա Ղևոնդյան (video) Ի՞նչ որակում կարելի է տալ մարդուն, ով մեղադրական «ցուցմունք» է տալիս այն պետության դեմ, որի քաղաքացին է. Տարոն Սիմոնյան Էգուց մյուս օրն էլ ադրբեջանցիները կգան կմտնեն Սյունիք․ Հարցում (video) «Ալեն Սիմոնյանը որ իմանա՝ Սուպեր Սաքոն փող ա ուղարկել, կգա, կտանի իր կաբինետ ու կհանվի»․ Ղազարյան (video) #ՀԻՄԱ․ Նիկո՛լ, էդ անեծքդ գիտե՞ս՝ ինչ արա․․․ արցախցու կոշտ պատասխանը՝ Փաշինյանին (video) Նիկոլին վռնդելուց հետո անմիջապես խաղաղություն ենք հաստատելու․ Երվանդ Բոզոյան (video) Տակն եք մնալու, փրկություն ձեզ այլևս չկա․ Միքայել Սրբազանը՝ դատավորին (video) Դու չե՞ս ամաչում, Նիկոլի կամակատար. գյումրեցի կանայք՝ Վարդգես Գասպարիին (video) Սյունիքի միջանցքը և ապաշրջափակումը. Արթուր Խաչատրյան Խնդրում եմ ինձ տաք լիազորություն Ձեր անունից մասնակցելու Փաշինյանի հետ բանավեճում․ Զուրաբյան Թուրքիայում երաշտի պատճառով 240 լճից ցամաքել է 186-ը #ՀԻՄԱ․ Ես Նիկոլին հեռացնելու պլանը փոխանցել եմ․ Լարիսա Ալավերդյան (video) «Հայաստանի ընկերների ցանց»-ի ներկայացուցիչներն այցելեցին «Մարգարա» անցակետ Արարատի մարզում Lexus-ով վթարի է ենթարկվել ԶՊՄԿ-ի հարստացուցիչ ֆաբրիկայի պետի տեղակալը. կա վիրավոր STOP Նիկո՛լ․ Լևոն Զուրաբյանը զգուշացնում է Լևոն Տեր-Պետրոսյանին (video) «Իրական Հայաստանում» սովորական անդորրագիրը կարող է «нарушиловка»-ի դեր խաղալ Փաշինյանի «կարմիր գծերը» շրջանցում են Սև լճի մոտ գնդակահարված հայ գերի զինվորների իրավունքները Մեր ընդդիմությունը դեռևս չի կարողացել ըմբռնել ամենակարևորը․ Արա Պողոսյան Այս ամենը Ռուսաստանից հեռանալու հետևանքներն են․ Հայկ Այվազյան Ֆեյսբուքյան ֆեյք սիրո և աջակցության փոխարեն Փաշինյանը Արմավիրում «թարս չափալախ» ստացավ․ Արթուր Սուքոյան Ամերիկացի պաշտոնյայի վտանգավոր հայտարարությունը Բաքվում․ Սուրեն Սուրենյանց (video) Լևոն Տեր-Պետրոսյանը կազմաքանդում է Նիկոլի պետական համակարգը․ Երվանդ Բոզոյան (video) ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Պերեեզդնոե բնակավայրը Փաշինյանը սեփական որդուն օկուպանտ դարձրեց. Վլադիմիր Մարտիրոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am