Փաշինյանը փաստորեն ընդունում է Ադրբեջանի գլխավոր պնդումը, թե Հայաստանը «բռնшզավթել է Ադրբեջանի տարածքները». Սուրենյանց

Նիկոլ Փաշինյանը, նախկին նախագահներին ուղղված իր հարցով, ներքաղաքական բանավեճը տարավ այնպիսի հարթություն, որը կարող է վտանգել Հայաստանի ազգային անվտանգությունը։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Նրա խոսքերը՝ «Եթե ես եմ Հայաստանին պատերազմի մեջ ներքաշել, բա ինչո՞ւ 2018-ին 18 տարեկան հայ զինվորը գտնվում էր ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս», ներքաղաքական վիճաբանության ձևով հնչեցին որպես Բաքվի քարոզչության բառացի կրկնություն։

Այս ձևակերպմամբ Հայաստանի վարչապետը փաստորեն ընդունում է Ադրբեջանի գլխավոր պնդումը, թե Հայաստանը «բռնազավթել է Ադրբեջանի տարածքները»։

Փաստացի, Փաշինյանը ոչ միայն խեղաթյուրում է ԼՂ հարցը, այլև Հայաստանի դեմ միջազգային հարթակներում ցուցմունք է տալիս՝ մեզ ներկայացնելով որպես «ագրեսոր» և «օկուպանտ»։

Սա ոչ միայն քաղաքականապես վտանգավոր է, այլ նաև իրավական հետևանքներ կարող է ունենալ։

Հայաստանի ղեկավարի յուրաքանչյուր խոսք ընկալվում է որպես պաշտոնական դիրքորոշում, և այն կարող է գործի դրվել մեր դեմ։

Փաշինյանի խոսքը խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքը։ Արցախում կանգնած հայ զինվորը չէր գտնվում «օտար տարածքում»․ նա պաշտպանում էր․

Հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը,

և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է։

ԼՂ հարցի հիմքում դրված է ինքնորոշման իրավունքը, որը ամրագրված է մի շարք կարևոր միջազգային փաստաթղթերով․

●ՄԱԿ-ի կանոնադրություն (Հոդված 1․2) – ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը,

●ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի թիվ 1514 որոշում (1960) – գաղութատիրությունից ազատագրման հռչակագիր, որտեղ ամրագրվում է ժողովուրդների ազատորեն իրենց ապագան ընտրելու իրավունքը,

●Հելսինկի եզրափակիչ ակտ (1975), ըստ որի, ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշումը միջազգային հարաբերությունների անբաժան հիմք են։

Այս փաստաթղթերը վկայում են, որ Արցախի հայության պայքարը երբեք չի կարող դիտվել որպես «գրավում» կամ «բռնազավթում», այլ եղել է սեփական գոյությունն ու ապագան ապահովելու օրինական իրավունք։

Փաշինյանը ստեղծել է խիստ վտանգավոր նախադեպ:

Ներքաղաքական վիճաբանության շրջանակում ասված նման խոսքերը վերածվում են արտաքին սպառնալիքների։

Ադրբեջանը վաղուց է փորձում համոզել աշխարհին, որ հարցը «օկուպացիայի» մասին է։

Երբ Հայաստանի ղեկավարը նման բառապաշար է օգտագործում, նա ակամա ուժեղացնում է այդ քարոզչությունը՝ փաստացի Հայաստանի դեմ խոսելով միջազգային հարթակներում։

Նիկոլ Փաշինյանի այս խոսքը ցույց է տալիս, որ ներքաղաքական բանավեճում օգտագործված բառերը կարող են վերածվել պետական անվտանգությանը սպառնացող գործոնի։

Հայաստանի հասարակությունը, ընդդիմությունը պետք է հստակ արձանագրեն, որ ԼՂ հարցը երբեք չի եղել «օկուպացիայի» մասին․ այն եղել է ինքնորոշման իրավունքի և ժողովրդի անվտանգության հարց»:

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Արմինե Մելիքսեթյանը Մասիս Մելքոնյանի հետ նույն շարքում է. չուղարկեց Շիրակի մարզ, պարզ է՝ պիտի դատի (video) Չհամարձակվես հայ մայրերից խոսել․ դու 4 պատերազմ բերած աղետ ես․ Ժասմինա Ղևոնդյան (video) Ի՞նչ որակում կարելի է տալ մարդուն, ով մեղադրական «ցուցմունք» է տալիս այն պետության դեմ, որի քաղաքացին է. Տարոն Սիմոնյան Էգուց մյուս օրն էլ ադրբեջանցիները կգան կմտնեն Սյունիք․ Հարցում (video) «Ալեն Սիմոնյանը որ իմանա՝ Սուպեր Սաքոն փող ա ուղարկել, կգա, կտանի իր կաբինետ ու կհանվի»․ Ղազարյան (video) #ՀԻՄԱ․ Նիկո՛լ, էդ անեծքդ գիտե՞ս՝ ինչ արա․․․ արցախցու կոշտ պատասխանը՝ Փաշինյանին (video) Նիկոլին վռնդելուց հետո անմիջապես խաղաղություն ենք հաստատելու․ Երվանդ Բոզոյան (video) Տակն եք մնալու, փրկություն ձեզ այլևս չկա․ Միքայել Սրբազանը՝ դատավորին (video) Դու չե՞ս ամաչում, Նիկոլի կամակատար. գյումրեցի կանայք՝ Վարդգես Գասպարիին (video) Սյունիքի միջանցքը և ապաշրջափակումը. Արթուր Խաչատրյան Խնդրում եմ ինձ տաք լիազորություն Ձեր անունից մասնակցելու Փաշինյանի հետ բանավեճում․ Զուրաբյան Թուրքիայում երաշտի պատճառով 240 լճից ցամաքել է 186-ը #ՀԻՄԱ․ Ես Նիկոլին հեռացնելու պլանը փոխանցել եմ․ Լարիսա Ալավերդյան (video) «Հայաստանի ընկերների ցանց»-ի ներկայացուցիչներն այցելեցին «Մարգարա» անցակետ Արարատի մարզում Lexus-ով վթարի է ենթարկվել ԶՊՄԿ-ի հարստացուցիչ ֆաբրիկայի պետի տեղակալը. կա վիրավոր STOP Նիկո՛լ․ Լևոն Զուրաբյանը զգուշացնում է Լևոն Տեր-Պետրոսյանին (video) «Իրական Հայաստանում» սովորական անդորրագիրը կարող է «нарушиловка»-ի դեր խաղալ Փաշինյանի «կարմիր գծերը» շրջանցում են Սև լճի մոտ գնդակահարված հայ գերի զինվորների իրավունքները Մեր ընդդիմությունը դեռևս չի կարողացել ըմբռնել ամենակարևորը․ Արա Պողոսյան Այս ամենը Ռուսաստանից հեռանալու հետևանքներն են․ Հայկ Այվազյան Ֆեյսբուքյան ֆեյք սիրո և աջակցության փոխարեն Փաշինյանը Արմավիրում «թարս չափալախ» ստացավ․ Արթուր Սուքոյան Ամերիկացի պաշտոնյայի վտանգավոր հայտարարությունը Բաքվում․ Սուրեն Սուրենյանց (video) Լևոն Տեր-Պետրոսյանը կազմաքանդում է Նիկոլի պետական համակարգը․ Երվանդ Բոզոյան (video) ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Պերեեզդնոե բնակավայրը Փաշինյանը սեփական որդուն օկուպանտ դարձրեց. Վլադիմիր Մարտիրոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am