Սյունիքի միջանցքը և ապաշրջափակումը. Արթուր Խաչատրյան

Նիկոլական իշխանությունները համառորեն հանրությանը մոլորեցնում են, թե Վաշինգտոնում ստորագրված Ալիև – Փաշինյան երկկողմ համատեղ հռչակագրով ճեղքվում է Հայաստանի շրջափակումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Նախ, այս փաստաթղթում հստակ ամրագրված է, որ Ադրբեջանը Սյունիքով անխոչնդոտ անցում է ստանում, սակայն որևէ հստակ ձևակերպում չկա, թե ինչ է ստանում Հայաստանը։ Ինչ որ անորոշ «փոխադարձ առավելություն»։ Հիշեցնեմ, որ դեռ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր փողի դիմաց Ադրբեջանին ու Թուրքիային միջանցք տրամադրել։ Հայաստանի ապաշրջափակում նա մոռացել էր պահանջել։ Չեմ կարող բացառել, որ այս անգամ էլ էր հիշողությունը դավաճանել։

Իշխանությունները նաև պնդում են, թե Նախիջևանով անցումը, նույնիսկ եթե թույլատրվի, կճեղքի Հայաստանի շրջափակումը։ Լու՞րջ։ Որպեսզի Հայաստանի շրջափակումը ճեղքվի, Հայաստանը պետք է Թուրքիայով ու Ադրբեջանով ելք ստանա դեպի արտաքին աշխարհ։ Օրինակ՝ Թուրքիան պետք է բացի բոլոր այն ճանապարհները, որ փակել է դեռևս 1993 թվականից։ Մասնավորապես, խոսում եմ Գյումրի – Կարս երկաթգծի մասին։ Սակայն, Թուրքիան նման ծրագրերի մասին չի հայտարարել: Թուրքիան և Ադրբեջանը կառուցում են Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու գիծը։ (Դիլուջուն սահմանային անցման կետ է Նախիջևանում)։ Դրանից Հայաստանին ոչ տաք, ոչ սառը։ Որևէ բանական մարդ չի կարող մտածել, թե որևէ մեկն իր ապրանքները կհասցնի Երևանից Մեղրի, այնտեղից կնստի գնացք ու Նախիջևանով կգնա Թուրքիա։ Կասե՞ք․ «Ինչու՞ Մեղրիից, թող Երասխից մտնի Նախիջևան, Երևանից Երասխ 60 կմ է ընդամենը»։ Հարգելիներս, Ադրբեջանը չի հայտարարել, որ պատրաստ է վերանորոգել/շահագործել Սադարակ – Երասխ հատվածը։ Չի ասել նման բան։ Դեռ հունվարին, Արմենպրեսին տված հարցազրույցում, Փաշինյանն ասել էր․ «Արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին: Դա ավելին է, քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, և մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը»: Առը հա, թե Ադրբեջանը կոնկրետ պատասխան է տվել։

Ավելին ասեմ։ Հայաստանի իշխանությունները դեռ 2022 թվականին էին Ադրբեջանին առաջարկել երեք սահմանային անցման կետեր բացել․ Սոտք-Քարվաճառ, Քարահունջ-Էյվազլի և Երասխ – Սադարակ։ Նույնիսկ այդ առիթով կառավարության որոշման նախագիծ էին շրջանառել։ Ադրբեջանցիք դեռ այն ժամանակ կատեգորիկ այդ առաջարկը մերժեցին՝ պահանջով Մեղրիով միջանցք տակ։ Պաշտոնական Երևանը գերադասում է, շառից փորձանքից հեռու, այդ առաջարկի ու մերժման մասին էլ մոռանալ։

Բա էլ ինչու՞ են այդքան հրճվել։ Կսկծու, փառք աստծու։ Բա հո՞ չէին ասելու, թե կամավոր են միջանցք տվել, թե չէ Ալիև ձյաձյան կջղայնանար։ Սրանք մի անգերազանցելի տաղանդ ունեն՝ ժողովրդին խաբել ու պարտությունը որպես հաղթանակ ներկայացնել։

Ի դեպ, ինչու՞ չեն խոսում Իջևան – Ղազախ գծի մասին։ Չէ որ մեր արտահանման հիմնական շուկան հյուսիսում է։ Ինչու ընդհանրապես մոռացվեց բոլոր ճանապարհներն ապաշրջափակելու պահանջը։ ԲՈԼՈՐ, այլ ոչ թե միայն Մեղրին։ Ինչու, ինչու։ Ադրբեջանը թույլ չի տալիս, իսկ անկախ ինքնիշխաններն առաց Ադրբեջանի թույլատրության միայն Նոր Տարվա կռճոններով ձվածեղ պատրաստելու իրավունք ունեն․․․․»։

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Լեհաստանը բացում է Բելառուսի հետ սահմանը Ֆրանսիայում քննարկել են բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության հարցը Ինչո՞ւ «մասկի-շոու» արեցիք ու այդպես հապճեպ ձերբակալեցիք․ Միքայել Սրբազան Էրդողանը Թրամփի հետ կքննարկի F-35 կործանիչների ձեռքբերման հարցը Շատ այլ բաների հետ համաձայն չեմ․ Վալերի Փիլոյանի արձագանքը՝ Դավիթ Գասպարյանին Ֆեյսբուքյան ֆեյք սիրո և աջակցության փոխարեն Փաշինյանը Արմավիրում «թարս չափալախ» ստացավ․ Արթուր Սուքոյան Բա ո՞վ պիտի մեղադրվի, ես պիտի՞ մեղադրվեմ, հողերն ինքն է վաճառել․ Վաչագան Ղազարյանը՝ Սերժ Սարգսյանի մասին Թուրք մաքսային պաշտոնյաները Telegram-ում պաշտպանական արդյունաբերության գաղտնի տվյալներ են վաճառել Գրոսսին ցանկանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու դառնալ Անկախության տոնի առթիվ ԱԺ-ում պարգևավճարներ են ստացել Իլոն Մասկի հայրը մեղադրվում էր երեխաների նկատմամբ սեռական բռնnւթյան մեջ. NYT Չենք կարծում՝ սա իրական արդարադատության հարթակ է, եթե դատավորը խնդիր չունենար, Միքայել Սրբազանի գործը կուղարկեր Շիրակի մարզի դատարան. փաստաբան Մենք մեր դաշնակիցների հետ միասին կօգտագործենք ինքնապաշտպանության համար անհրաժեշտ բոլոր ռшզմական և ոչ ռшզմական միջոցները. ՆԱՏՕ Զnhված եղբայրներս, զավակներս չէին ների ինձ, եթե մեղադրյալ չլինեի, լավագույն տեղը, որտեղ կարող էի լինել՝ մեղադրողի աթոռն է. Միքայել Սրբազան Իսրայելը հատուկ տեղ է զբաղեցնում Ամերիկայի սրտում․ Անկարայում ԱՄՆ դեսպան Այս պահին Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսարանում եմ, ցանկանում եմ, որ արտահանձնեն Հայաստանին. Բորիս Ավագյան Վեհափառը քրիստոնեական դաշինքի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Բաքվում պահվող գերիների հարցով Արմինե Մելիքսեթյանը Մասիս Մելքոնյանի հետ նույն շարքում է. չուղարկեց Շիրակի մարզ, պարզ է՝ պիտի դատի (video) Չհամարձակվես հայ մայրերից խոսել․ դու 4 պատերազմ բերած աղետ ես․ Ժասմինա Ղևոնդյան (video) Ի՞նչ որակում կարելի է տալ մարդուն, ով մեղադրական «ցուցմունք» է տալիս այն պետության դեմ, որի քաղաքացին է. Տարոն Սիմոնյան Էգուց մյուս օրն էլ ադրբեջանցիները կգան կմտնեն Սյունիք․ Հարցում (video) «Ալեն Սիմոնյանը որ իմանա՝ Սուպեր Սաքոն փող ա ուղարկել, կգա, կտանի իր կաբինետ ու կհանվի»․ Ղազարյան (video) #ՀԻՄԱ․ Նիկո՛լ, էդ անեծքդ գիտե՞ս՝ ինչ արա․․․ արցախցու կոշտ պատասխանը՝ Փաշինյանին (video) Նիկոլին վռնդելուց հետո անմիջապես խաղաղություն ենք հաստատելու․ Երվանդ Բոզոյան (video) Տակն եք մնալու, փրկություն ձեզ այլևս չկա․ Միքայել Սրբազանը՝ դատավորին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am