Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում․ «Հետք»

Երևանի Ավան վարչական շրջանի հարևանությամբ գտնվող շքեղ առանձնատներով թաղամասում շուտով ավարտին կհասցվի եւս մեկ թանկարժեք առանձնատան շինարարություն։ Մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ այդ առանձնատան սեփականատերը 67-ամյա թոշակառու Օլգա Սանոսյանն է։

«Հետքը» պարզել է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում կառուցապատում իրականացնող Օլգա Սանոսյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Գնել Սանոսյանի մայրն է։

Երևանի Ավան վարչական շրջանին սահմանակից Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան թաղամասում գտնվող 1000 քմ հողամասը Օլգա Սանոսյանը գնել է 2023 թ.-ի մարտին։ Գործարքի արժեքը կազմել է 19 միլիոն 200 հազար դրամ, որը համարժեք է 49 հազար դոլարի։ Անշարժ գույքի գործակալների խոսքով՝ հողամասը շուկայական արժեքի կես գնով է ձեռք բերվել, քանի որ Առինջում ինչպես այս տարի, այնպես էլ նախորդ տարի, 1 քմ հողամասի արժեքը կազմել է մոտ 100 դոլար։ Այդ պայմաններում նշված հողամասի գինը կկազմեր 100 հազար դոլար կամ 38 միլիոն 900 հազար դրամ։

Նախարարի մայրը հողամասը գնելուց երկու ամիս հետո ստացել է նախագծման, ապա՝ շինարարության թույլտվություն։ 2024 թ.-ի մայիսի 10-ի դրությամբ հողամասը պարսպապատված է, կառուցված են առանձնատան երկու հարկերը, ավտոտնակը, ժամանցի և հանգստի համար նախատեսված օժանդակ շինությունը։

«Հետքի» ձեռքի տակ առկա փաստաթղթերում երեւում է, թե ինչ տեսք է ունենալու առանձնատունը վերջնարդյունքում։ Առաջին հարկը ունենալու է 212 քմ, իսկ երկրորոդ հարկը՝ 165 քմ մակերես։ Երկհարկանի առանձնատան ընդհանուր մակերեսը կազմելու է 377 քմ։ Առաջին հարկում նախատեսված են՝ հարթակ, նախամուտք, նախասրահ-աստիճանավանդակ, հյուրասենյակ, խոհանոց-ճաշասենյակ, սանհանգույց, ննջարան և աշխատասենյակ։ Երկրորդ հարկում նախատեսված են՝ նախասրահ, 4 հատ ննջարան, սանհանգույցներ, տնտեսական սենյակ և պատշգամբներ։

Օժանդակ շինությունն ունենալու է 150 քմ մակերես։ Առանձնատան զբաղեցրած հողամասի վերջնամասում կառուցված օժանդակ շինությունը նախատեսված է ժամանցի համար։ Այդ շինության մեջ ներառված են լինելու ժամանցի սրահը, ամառային խոհանոցը, սանհանգույցը, շոգեբաղնիքը, ժամանցի սրահ-ջակուզին և համամը։ Համամը, որ հայտնի է նաեւ «թուրքական բաղնիք» անվանումով, տաքացվում է ջրով լի կաթսայով, որի ժամանակ պատի մեջ ներկառուցված կաթսայում եռացող ջրի գոլորշին դուրս է գալիս կաթսայի անցքերից։

Կառուցվող առանձնատան տարածք մեր այցելության ժամանակ արձանագրեցինք, որ երկհարկանի առանձնատունը, ավտոտնակն ու օժանդակ շինությունը կանգուն են։ Շինարարները ավարտին էին հասցնում տան երեսպատումը։ Տեղադրված էին շինությունների պատուհանները, կառուցված էին տանիքները։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 187 անգամ
Լրահոս
Ֆեյսբուքյան ֆեյք սիրո և աջակցության փոխարեն Փաշինյանը Արմավիրում «թարս չափալախ» ստացավ․ Արթուր Սուքոյան Ամերիկացի պաշտոնյայի վտանգավոր հայտարարությունը Բաքվում․ Սուրեն Սուրենյանց (video) Լևոն Տեր-Պետրոսյանը կազմաքանդում է Նիկոլի պետական համակարգը․ Երվանդ Բոզոյան (video) ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Պերեեզդնոե բնակավայրը Փաշինյանը սեփական որդուն օկուպանտ դարձրեց. Վլադիմիր Մարտիրոսյան Իրանի պատվիրակությանն արգելվել է այցելել Նյու Յորքի բուտիկներ և մեծածախ խանութներ Փաշինյանը փաստորեն ընդունում է Ադրբեջանի գլխավոր պնդումը, թե Հայաստանը «բռնшզավթել է Ադրբեջանի տարածքները». Սուրենյանց Նիկոլի օլիգարխը 7 տարում աշխատել է 70 միլիարդ․ Երվանդ Բոզոյան (video) Վաչագան Ղազարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ով վատ բան ասի, «թուրքահպատակ շատ տղա է»․ Վարդան Ղուկասյան Մեր հերոսներն ու ազգային խորհրդանիշները պետք է վերադառնան դասագրքերի առաջին էջ, ոչ թե ջնջվեն քաղաքական պատվերով․ Մհեր Մելքոնյան Բերել թափել են ստեղ, չգիտեն՝ ով որտեղ ա․ Ստեփանակերտը մնաց հուշերում (video) Օրվա խորհուրդը հիմարների կամ իրենց հարմար պահին այդպիսին ձևացողների հոգեբանության մասին Հենց այդ առավոտ ինչ կանեն Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) ԱԺ-ում հերթական պարգևավճարներն են ստացել Հոր դին հայտնաբերվել է դաշտում. 30-ամյա տղան կալանավորվել է Էրդողանը Թրամփի հետ կքննարկի F-35 կործանիչների ձեռքբերման հարցը Լևոն Տեր-Պետրոսյանը կազմաքանդում է Նիկոլի պետական համակարգը․ Երվանդ Բոզոյան (video) 21-ամյա երիտասարդը դանակահարել է 29–ամյա տղամարդուն և ձեռքը վնասել Կառավարությունը ե՛ս եմ․․․Ե՛ս եմ, ամեն ինչի պատասխանատուն ե՛ս եմ․ Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (video) Ստորագրվող խաղաղության պայմանագիրը ենթադրում է տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում․ Ամիրբեկով Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում․ «Հետք» Միջազգային մակարդակով ամրագրված է, թե ինչպե՞ս և ե՞րբ է Փաշինյանը ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում Կրակոց՝ Երևանում. կասկածյալները հայտնաբերվել են, նրանցից մեկի մոտ ատրճանակ է եղել ԱՆԻՖ–ի անհետացած 25 միլիարդի մասին հարցից Փաշինյանը հունից դուրս եկավ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am