Երևանում գնացքի գծերի տարածքում հայտնաբերվել են մարդկային մարմնի մնացորդներ, այդ թվում՝ 2 գանգ

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում գտնվող, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին հարակից գերեզմանների տարածքով անցնող երկաթգծերի վրա մարդկային մարմնի մնացորդներ կան:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՊԾ Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, նույն գնդի 1-ին գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանն ու 2-րդ վաշտի հրամանատար Հայկ Արոյանը։
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, ապա դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի և բաժնի պետի տեղակալ Արտյոմ Թամրազյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։