Հնդկաստանը կարող է գնել Թուրքիայի կողմից չօգտագործվող S-400-ները

Հնդկական լրատվամիջոցները, որոնք նախկինում իրենց հրապարակումներում Թուրքիային թիրախավորում էին հրթիռային փորձարկումների համար, այս անգամ հետաքրքրություն են ցուցաբերել Թուրքիայի կողմից Ռուսաստանից ձեռք բերած, սակայն մինչ այժմ չօգտագործված S-400 հակաօդային պաշտպանական համակարգերի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հնդկական մամուլը գրում է, որ եթե Թուրքիան՝ ՆԱՏՕ անդամ լինելով, հրաժարվի համակարգերից և վերադարձնի դրանք Ռուսաստանին, հնարավոր է՝ S-400-երը վաճառվեն Հնդկաստանին։
Աղբյուրի համաձայն՝ Ռուսաստանից 5 միլիարդ դոլար արժողությամբ 5 միավոր S-400 գնելու պայմանագրի շրջանակում Հնդկաստանին առաքվել է միայն 3-ը, իսկ մնացած 2-ի մատակարարումը հետաձգվել է Ուկրաինայի պատերազմի պատճառով:
Հիշեցնենք, որ նախկինում լուրեր էին տարածվել, թե ՌԴ-ն պատրաստվում է Թուրքիայի կողմից չօտագործվող S-400-ները վերադարձնել, իսկ ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հերքել էր այն պնդումները, թե Մոսկվան հետաքրքրվել է դրանցով: