Եթե ուզում է բարեփոխել եկեղեցին, թող նախ հրաժարական տա. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե ուզում է բարեփոխել Եկեղեցին, թող նախ հրաժարական տա:

Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում հայտարարել է․ «Կտրիճ Ներսիսյանին կհամոզենք, որ Աստված կա, իսկ ժողովուրդն իր վրա իշխանություն ունի»։

Նա նաև հավելել է, որ եթե Ամենայն Հայոց Կաթողիկոսը չհեռանա «առանց ժողովրդական ներգործության», ապա «կլինի ժողովրդական ներգործություն»։
Բայց ի՞նչ է նշանակում «ժողովրդական ներգործություն»։

Եթե դա խաղաղ հավաք է, ապա այն երաշխավորված է Սահմանադրությամբ։

Բայց եթե խոսքը վերաբերում է Եկեղեցու ներքին գործերին միջամտելուն, ապա դա արդեն հակասում է Սահմանադրությանը։

ՀՀ Սահմանադրություն․

Հոդված 18 (Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առանձնահատուկ կարգավիճակ)
Հոդված 41 (խղճի, կրոնի և համոզմունքների ազատություն)
Հոդված 44 (խաղաղ հավաքների ազատություն)
Հոդված 78 (համաչափության սկզբունք)
Հոդված 79 (իրավունքների սահմանափակման հիմքեր)


Վարչապետը, իր պաշտոնական դիրքից ելնելով, չի կարող նախաձեռնել կամ առաջնորդել «ժողովրդական ներգործություն» Եկեղեցու դեմ։
Դա իշխանության չարաշահում է և հակասահմանադրական միջամտություն։

Եթե նա ցանկանում է զբաղվել Եկեղեցու բարեփոխմամբ, ապա նախ պետք է հրաժարական տա և հանդես գա որպես սովորական քաղաքացի։

Հակառակ դեպքում վտանգվում է ոչ միայն պետություն–եկեղեցի հարաբերությունը, այլև ամբողջ պետական համակարգի իրավաչափությունը, լեգիտիմությունը:
Նույն ելույթում Փաշինյանը խոսել է նաև Էջմիածնի հրապարակում նախատեսվող «հոգևոր մեծ հավաքի» մասին, որը, ըստ նրա, կարող է կայանալ սեպտեմբերին կամ հոկտեմբերին։

Ես համոզված եմ, որ այս «հոգևոր մեծ հավաքը» նա կփորձի կապել Վաղարշապատի ավագանու ընտրությունների հետ։

Եկեղեցին երբեք չպետք է վերածվի իշխանական խաղերի դաշտի։

Սա պետք է լինի մեր հասարակության սկզբունքային դիրքորոշումը»:

դիտվել է 76 անգամ
Լրահոս
21-ամյա երիտասարդը դանակահարել է 29–ամյա տղամարդուն և ձեռքը վնասել Կառավարությունը ե՛ս եմ․․․Ե՛ս եմ, ամեն ինչի պատասխանատուն ե՛ս եմ․ Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (video) Ստորագրվող խաղաղության պայմանագիրը ենթադրում է տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում․ Ամիրբեկով Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում․ «Հետք» Միջազգային մակարդակով ամրագրված է, թե ինչպե՞ս և ե՞րբ է Փաշինյանը ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում Կրակոց՝ Երևանում. կասկածյալները հայտնաբերվել են, նրանցից մեկի մոտ ատրճանակ է եղել ԱՆԻՖ–ի անհետացած 25 միլիարդի մասին հարցից Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Երևանում գնացքի գծերի տարածքում հայտնաբերվել են մարդկային մարմնի մնացորդներ, այդ թվում՝ 2 գանգ Ո՞ւմ համար է գաղտնիք, որ հնարավոր բանավեճի ժամանակ ինչ դերասանական աճպարարությունների կդիմես՝ միայն թե շոուդ կայանա. Արմեն Հովասափյան Հզոր մարդը չպետք է ամեն օր հարցազրույց տա, հանրությանը դա հետաքրքիր չէ․ Գագիկ Ծառուկյան (video) Հնարավո՞ր է այս պարզ կետերի շուրջ ապահովել լայն հանրային համախմբում… Միանշանակ` այո. Գագիկ Ծառուկյան Փոքրիկ խմբակի չստացված ֆյուռեռիկը նոր կարգախոսների փնտրտուքի մեջ է. Ռուբեն Մխիթարյան Քաշովի արաղի սեզոնին դրա չարաշահումը սրում է հոգեկան խնդիրները.Միկոյանը՝ Փաշինյանի գրառումների մասին Ավինյանի հայտարարությունը մեսիջ էր կոնկրետ մարդու, որ ինքը շատ բան գիտի․ Արմեն Բադալյան (video) Հնդկաստանը կարող է գնել Թուրքիայի կողմից չօգտագործվող S-400-ները Սրանք գիտեն, թե ուժեղ «շուստրի» դեմքեր են․ եկել են սատանայի մայլից քյանդրբազություն են անում. Աբովյան Եթե ուզում է բարեփոխել եկեղեցին, թող նախ հրաժարական տա. Սուրեն Սուրենյանց Լավ կլինի ասեք՝ ամեն մանկապարտեզ 6 տարի վերանորոգելուց ո՞րքան գումար եք մսխում կամ «լափում». Մեսրոպ Մանուկյան ՊԵԿ նախկին նախագահին Սամվել Կարապետյանի խցից տեղափոխել են. փաստաբան Տղա ջան, խելքդ գլուխդ հավաքի․ Զարուհի Փոստանջյանը՝ կալանավայրից դիմեց Արամ Սարգսյանին (video) Ֆրանսիան, Բելգիան և մի շարք այլ երկրներ պաշտոնապես ճանաչել են Պաղեստինի Պետությունը «Գավառական դերասանը գետնին էր հայտնվել․․․»․ Գագիկ Մինասյան (video) Ինչու Փաշինյանի քավորը չհաղթահարեց ՔՊ վարչության անցողիկ շեմը Քննիչների «կարած» քրեական գործերը հենց իրենց համար դառնալու են դատավճիռ. «Փաստ» «Մայր Հայաստանի» ակցիան՝ Էջմիածնում՝ ի պաշտպանություն հայ եկեղեցու (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am