Աջափնյակ վարչական շրջանի թիվ 40 մանկապարտեզի վերանորոգումը մեկնարկել է 2023-ից թվականին։ Քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, վերանորոգումը տևելու է 6 տարի։ Երևանի ավագանու «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն այսօր այցելել է մանկապարտեզի տարածք՝ ծանոթանալու աշխատանքներին։ Նա պարզել է, որ որևէ աշխատանք չի կատարվել։
«Այ անտաղանդներ, դուք 400 մլն դրամ փող եք ծախսել ու ոչ մի բան չեք արել։ Հիմա ես ցույց կտամ, որ ոչինչ էլ չի արվել»,-հրապարակված տեսանյութում նշում է Մ. Մանուկյանը։
Տեսանյութին կից նա գրել է.
«Հարցեր Նիկոլ Փաշինյան շարքից. Նիկոլ ապի Ձեր համար նորմա՞լ է , որ մանկապարտեզը վերանորոգվում է 6 տարի . . . Նիկոլ ապի այս մանկապարտեզը պահել եք, որ հաջորդ տարի նախընտրականի ժամանակ ժողովրդին մանկապարտեզի վերանորոգում խոսք տա՞ք էլի. . . Նիկոլ ապի արի իմ էջ, բավականին հետքրքիր կլինի Ձեր կառուցած մանկապարտեզների ու այգիների մասին . . . Ամո՛թ է . . . Երևանի քաղաքապետարան, Տիգրան Ավինյան։ Մանկապարտեզների վերանորոգումներից ՄԵԾ ՄԵԾ խոսելուց հիշե՛ք, որ Երևան քաղաքում նման շուրջ 15 մանկապարտեզներ կան . . . Թե բա մանկապարտեզներ ենք «վերանորոգում» . . . Լավ կլինի ասեք ամեն մանկապարտեզ 6 տարի վերանորոգելուց ո՞րքան գումար եք մսխում կամ «լափում» . . . Հ.Գ. Ի դեպ Աջափնյան վարչական շրջանում իրար կողք 3 մանկապարտեզ փակել և «անհույս» վերանորոգում են . . . Տի՛կ , ապեր 105 մանկապարտեզից ի՞նչ նորություն ունենք»։
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ)
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը