Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի Պետությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն։
«Այսօր ես հայտարարում եմ Ֆրանսիայի կողմից Պաղեստինի Պետության ճանաչման մասին»,-հայտարարել է Մակրոնը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում։
Մակրոնը նշել է, որ «խաղաղության ժամանակը եկել է» և որ «ոչինչ չի արդարացնում Գազայում շարունակվող պատերազմը»։
Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ Փարիզի կողմից Պաղեստինի ճանաչումը «կբացի ճանապարհը իսրայելցիների և պաղեստինցիների միջև բանակցությունների համար»։ «Խաղաղության հնարավորություն կա», – ընդգծել է նախագահը՝ հավելելով․ «Մենք բոլորս պետք է աշխատենք խաղաղության մեխանիզմները գործարկելու ուղղությամբ»։
Ֆրանսիայի առաջնորդը համաժողովում հայտնել է, որ ժամանակն է դադարեցնել պատերազմը և ազատել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող մնացած իսրայելցի պատանդներին։
Նա զգուշացրել է «անվերջ պատերազմների վտանգի» մասին՝ ավելացնելով, որ «իրավունքը միշտ պետք է գերակշռի ուժի նկատմամբ»։
«Միջազգային հանրությունը չի կարողացել Մերձավոր Արևելքում կառուցել արդար և երկարատև խաղաղություն: Մենք պետք է անենք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ պահպանելու երկու պետությունների սկզբունքով կարգավորման հնարավորությունը, որում Իսրայելին և Պաղեստինին կտեսնենք կողք կողքի՝ խաղաղության և անվտանգության մեջ»,-նշել է նա։
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ)
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը