«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 22-ին հրապարակվեցին ՔՊ 7-րդ համաժողովում կուսակցության վարչության, նախագահի եւ վերահսկող հանձնաժողովի ընտրության արդյունքները։ Վարչության 20 տեղի համար առաջադրվել էր 41 թեկնածու, այդ թվում՝ Փաշինյանի դասընկեր, ամուսնության քավոր, 2019-ին Իջեւանի համայնքապետի պաշտոնակատար, 2021-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը:
Նա մինչեւ համաժողովը ՔՊ վերահսկող հանձնաժողովի նախագահն էր։
Քվեարկության արդյունքում վարչության անդամի թեկնածու Հայկ Ղալումյանը ստացել է 299 քվե, իսկ ընտրվելու նվազագույն շեմը 405 քվեն էր։ Նա չի առաջադրվել կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամի թեկնածու։
Փաստորեն, Տավուշի մարզպետը չընտրվեց ՔՊ վարչության անդամ եւ զրկվեց վերահսկող հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Ի դեպ, Հ․ Ղալումյանի` Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված կենսագրության մեջ երկար ժամանակ նշված չէր, որ նա ՔՊ անդամ է: Շատ ավելի ուշ են ավելացրել կուսակցական պատկանելության մասին տեղեկությունը: Ղալումյանին հարցրել էինք, թե որ թվականից է ՔՊ անդամ։ Այդ պարզ հարցին չի պատասխանել, խորհուրդ է տվել այդ հարցով դիմել ՔՊ կուսակցություն։
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ)
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը