«Հետք»-ը գրում է․ «Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի նախագծում ներառել է նաեւ ադրբեջանական «Խանքենդի» լցանավը (տանկեր), որը ԵՄ-ն համարում է ռուսական «ստվերային նավատորմի» մաս: Փաթեթը դեռ պետք է ընդունվի ԵՄ անդամ երկրների կողմից, սակայն «Հետքի» տրամադրության տակ են դրա մանրամասները:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առայժմ վերջին՝ 18-րդ փաթեթը Եվրամիության խորհուրդն ընդունել էր այս տարվա հուլիսին: Ի թիվս այլ գործողությունների՝ ԵՄ-ն Ռուսաստանի հետ առնչություն ունեցող 105 նավ էր ավելացրել իր «սեւ ցուցակում»:
«Նավթատար լցանավերի «ստվերային նավատորմի» մաս կազմող կամ Ռուսաստանի էներգետիկ եկամուտներին նպաստող նավերի գործունեությունը հետագայում սահմանափակելու համար Եվրոպական խորհրդի 2025/1495 որոշմամբ 105 նավ է ավելացվում 2014/512 որոշմամբ սահմանված նավերի ցուցակին, որոնց արգելվում է մուտք գործել ԵՄ անդամ երկրների նավահանգիստներ եւ շլյուզներ, ինչպես նաեւ օգտվել ծովային տրանսպորտի հետ կապված ծառայությունների լայն շրջանակից»,- ասվում էր Եվրամիության խորհրդի կողմից հուլիսին ընդունված կանոնակարգում։
Այս 105 նավերի մեջ տեղ էին գտել Ադրբեջանի դրոշի տակ լողացող «Շուշա» (Shusha, օկուպացված Շուշի քաղաքի ադրբեջանական անվանումը) եւ «Ղարաբաղ» (Karabakh) լցանավերը, որոնք նախատեսված են հում նավթ տեղափոխելու համար: Սրանց ԵՄ «սեւ ցուցակ» ներառելու հիմնավորումը եղել է այն, որ, ըստ եվրոպական կողմի, ադրբեջանական այս նավերը տեղափոխում են հում նավթ կամ նավթամթերք, որի ծագման երկիրը Ռուսաստանն է, կամ որն արտահանվում է Ռուսաստանից՝ կիրառելով նավագնացության ոչ ստանդարտ եւ բարձր ռիսկային մեթոդներ»։
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ)
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը