Եկեղեցու հիմնադիրը Քրիստոսն է, իսկ նրա ինքնուրույն ընթացքը պայմանավորված է դավանաբանական որոշումով

Տեր Արարատ քահանա Պողոսյանը գրում է․

«Վերջին շրջանում որոշ քաղաքական գործիչներ առաջ են քաշում երկու ապագիտական պնդումներ, ըստ որոնց՝ իբր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիմնվել է Տրդատ Մեծի կողմից 301 թ․՝ պետական որոշմամբ և 301–372 թթ․ եղել է Ընդհանրական եկեղեցու ազդեցության ներքո՝ անկախանալով միայն Պապ թագավորի օրոք՝ կրկին պետական որոշմամբ։

Այս տեսակետները բացարձակապես չեն համապատասխանում պատմագիտությանը, խեղաթյուրում են սկզբնաղբյուրների հաղորդած տեղեկությունները և զուրկ են տրամաբանական հիմքից։ Նախ՝ աղբյուրների հաղորդած տեղեկությունները և դրանց հիմքով կատարված ուսումնասիրությունները վկայում և ապացուցում են, որ Հայաստանում քրիստոնեության տարածման գործընթացը եղել է աստիճանական։ Ըստ աղբյուրների տեղեկությունների, Սբ. Թադեոս և Սբ. Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ Հայաստանում քրիստոնեական համայնքներ և եպիսկոպոսական աթոռներ հաստատվել են դեռևս 1-ին դարում, իսկ 301 թ․ թագավորի հրամանով քրիստոնեությունը պարզապես համարվել է պարտադիր։ Ուստի խոսել «պետական որոշմամբ եկեղեցի ստեղծելու» մասին, անընդունելի է։ Եկեղեցին աստվածաբանական առումով հիմնված է Հիսուս Քրիստոսի կողմից, իսկ որևէ թագավորի դերը կարող էր լինել միայն արդեն փաստացի գոյություն ունեցող եկեղեցուն ու կրոնին պետական ճանաչելը և օժանդակելը։ Այսինքն՝ հակառակը պնդողների տրամաբանությամբ ստացվում է, որ եթե Տրդատ արքան այդ ժամանակներում գոյություն ունեցող որևէ այլ կրոն հռչակեր որպես պետական, ի՞նչ է Հայոց եկեղեցու հիմնադրումը հետաձգվելո՞ւ էր։ Ծիծաղելի է։ Խնդրում ենք նաև պարզաբանել, եթե Հայոց եկեղեցին ստեղծել է Տրդատ արքան, ապա ինչպե՞ս եք բացատրում, որ նա, մինչև քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը, երկու խիստ հրովարտակներ է հրապարակել քրիստոնյաներին հալածելու համար։ Ինչպե՞ս նա կարող էր պայքարել մի բանի դեմ, եթե դեռ այն չէր ստեղծել։ Ծիծաղելի է։

Երկրորդ՝ պնդումը, թե Հայ Եկեղեցին մինչև Պապ թագավոր գտնվել է Ընդհանրական եկեղեցու ենթակայության ներքո և ապա «անկախացել է պետական որոշմամբ», ոչ միայն աղավաղում է փաստերը, այլև հակասում միջնադարյան աղբյուրներին։ Իրականում Հայոց եկեղեցում 4-րդ դարի կաթողիկոսներից երեքը ձեռնադրվել էին Կեսարիայում, ինչը բնական էր այն ժամանակվա եկեղեցական կանոնների համաձայն և չի նշանակում քաղաքական կամ եկեղեցական կախվածություն։ Տվյալ ժամանակ, եթե ձեռնադրությունը կատարվում էր այլ եպիսկոպոսական աթոռում, դա չէր ենթադրում ենթակայություն․ հակառակ դեպքում պիտի ենթադրենք, որ օտար արքունիքներում մեծացած թագավորները նույնպես կորցրել էին իրենց ինքնուրույնությունը, ինչն անհեթեթ է։ Իսկ Պապ թագավորի օրոք ոչ թե եկեղեցին ստացավ «անկախություն», այլ հակառակը՝ թագավորի և եկեղեցու միջև առաջացան լուրջ հակասություններ, ինչը վկայում է, որ պետական որոշմամբ անկախության գաղափարը որևէ հիմք չունի։

Վերջապես, եկեղեցական ինքնուրույնությունը հաստատվում է տիեզերական և տեղական ժողովների որոշումներով, ոչ թե որևէ թագավորի հրամանով։ Այս մասին միաձայն են և՛ հայ և օտար միջնադարյան պատմիչները, և՛ ժամանակակից հայ և օտարազգի գիտնականները։

Ուստի պնդումները, թե Հայ Առաքելական Եկեղեցին ստեղծվել է կամ անկախացել է պետական որոշմամբ, ոչ միայն անպատասխանատու պատմագրական խեղաթյուրումներ են, այլև հակասում են եկեղեցու էության մասին քրիստոնեական ուսմունքին․ եկեղեցու հիմնադիրը Հիսուս Քրիստոսն է, իսկ նրա ինքնուրույն ընթացքը պայմանավորված է դավանաբանական, ոչ թե աշխարհիկ որոշումներով։

Հ․Գ

Ովքեր պնդում են, թե Պապ թագավորի ժամանակ կաթողիկոս բառը դեռ չի եղել, ապա պետք է հիասթափեցնենք։

Կաթողիկոս բառը 5 անգամ հանդիպում է Ագաթանգեղոսի մոտ․ օրինակ՝ «․․․սուրբ կաթողիկոսն Գրիգորիոս հանդերձեցին․․․» և 10 անգամ՝ Փավստոս Բուզանդի մոտ՝ այն էլ հենց Ներսես Մեծ կաթողիկոսի մասին խոսելիս՝ «կաթողիկոսն Հայոց զՆերսէս»։

Հ․Գ․

Ոչ մի հռոմեական կամ բյուզանդական կայսր չի ստեղծել Հռոմի կաթոլիկ կամ Ուղղափառ եկեղեցին, ոչ մի ռուս ցար չի ստեղծել Ռուս Ուղղափառ եկեղեցին, ոչ մի անգլիական թագավոր չի ստեղծել Անգլիկան եկեղեցին, ոչ մի վրացի թագավոր չի ստեղծել վրացական ուղղափառ եկեղեցին և ոչ մի հայ թագավոր չի ստեղծել Հայ Առաքելական Եկեղեցին»։

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Մոսկվան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման Դատախազությունը չրեր, մետաքսե թաշկինակներ ու շարֆեր է գնել. «Փաստինֆո» ՔՊ-ն նյարդային ցնցումների մեջ է ընկել Ո՞րն է Ալիևի պահանջած Սահմանադրությունն ունենալու Փաշինյանի միակ տարբերակը. պատգամավոր Մանրամասներ՝ Ծաղկունք բնակավայրի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից Եկեղեցու հիմնադիրը Քրիստոսն է, իսկ նրա ինքնուրույն ընթացքը պայմանավորված է դավանաբանական որոշումով Հայտնի են 2025թ․ «Ավրորայի» հերոսների անունները ««Հունիսի 12-ի» գործով Տիգրան Կլեկչյանի վարչական հսկողությունը վերացվեց». փաստաբան Ազգակործան պատուհաս, հրապարակիր Մինսկի խմբի խաղաղության պլանները, ու բանավեճը կկայանա․ Զուրաբյան Մոսկվայի օդը փակ է ԱԹՍ-ի հնարավոր հարձակումների պատճառով, 6 ժամ է՝ Շերեմետևոյում ենք․ Շարմազանով Նիկո՛լ, քո միակ և ունիկալ «արժանիքը» բացարձակ անբարոյականությունն է․ Արմեն Աշոտյան Բանակը «լուռ կառուցում» ենք արտահայտությունը քարոզչություն է՝ ուղղված «դատարկ գլուխներին». Բադալյան Ծերուկն անտանելի է դառնում. Արսեն Թորոսյանը` Տեր-Պետրոսյանի մասին «Քավության նոխազներն» ընդվզում են. Փաշինյանի իշխանության ներսում աճող ճաքերն անհնար է քողարկել Գոյություն չունի «Իրական Հայաստան» կամ «Չորրորդ հանրապետություն». դրանք Ադրբեջանի պահանջների փաթեթներ են Ծաղկունք բնակավայրի բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով․ կան վիրավորներ Երևանում պետք է լինի ոչ միայն Լենինգրադյան փողոց, այլև անհրաժեշտ է ունենալ Ստալինգրադյան փողոց Գերեվարված Մանուկյանը և Բաբայանը միջնորդել են որպես վկա կանչել Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին XVIII դարի Նախիջևանյան գորգը կբերվի Ադրբեջան Թորգոմ Ասատրյանը կապ չունի Միրզոյանին սպանելու փորձի հետ․ Փաստաբան Կյանքից հեռացել է 1992թ. Շուշիի S-72 տանկի անձնակազմից հրաշքով ողջ մնացած հրամանատար Ավշարյանը Թուրքիայի Դեմրե քաղաքում պայթյունի հետևանքով կան վիրավորներ և զոհ Անահիտ Ավանեսյանին առաջարկում ենք արդեն պատրաստ հայցը ներկայացնել դատարան․ փաստաբան Օկուպացված Արցախի Առաջաձոր գյուղի եկեղեցիները ոչնչացված են Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը կդառնա Վայոց Ձորի մարզպետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am