Հայտնի են 2025թ․ «Ավրորայի» հերոսների անունները

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է 2025թ․«Ավրորայի» չորս հերոսների անունները, որոնք հավակնում են «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի1 միլիոն դոլար պարգևին։ Սալի Բեքերին (Միացյալ Թագավորություն), Ջամալ Էլթայեբին (Սուդան), Զուհայր Լահնային (Մարոկկո) և Ջիլ Սիմանին (ԱՄՆ/Հարավային Սուդան)
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովն ընտրել է ավելի քան 800 թեկնածուներից։ Այս չորս հերոսներից մեկը կդառնա այս տարվա «Ավրորա» մրցանակի դափնեկիր։ Նրա անունը կհայտարարվի նոյեմբերի 6-ին Նյու Յորքում կայանալիք մրցանակի շնորհման արարողության ժամանակ։Հայտնի են 2025թ․ «Ավրորայի» հերոսների անունները։ Նրանք են՝
– Սալի Բեքեր (ՄԹ)՝ մարդասիրական գործիչ, որը Բոսնիայի և Կոսովոյի հակամարտության ժամանակ 100-ավոր երեխաների է դուրս բերել պաշարված տարածքներից և հիմնել մանուկներին շտապօգնություն ցուցաբերող կազմակերպություններ:
– Ջամալ Էլթայեբ (Սուդան)՝ բժիշկ, որի ջանքերով 2023թ․ ապրիլից` պատերազմի սրացումից ի վեր, Օմդուրմանի «Ալ Նաո» հիվանդանոցը շարունակում է գործել՝ որպես վերջին բուժկենտրոններից մեկը։
– Զուհայր Լահնա (Մարոկկո)՝ մանկաբարձ-գինեկոլոգ, որն ավելի քան 2 տասնամյակ աշխատում է հակամարտության և աղետներից տուժած գոտիներում՝ տրամադրելով բժշկական խնամք, համակարգելով մարդասիրական օգնությունը:
– Ջիլ Սիման (ԱՄՆ/Հարավային Սուդան)՝ բժիշկ, որը համահիմնադրել է «Հարավային Սուդանի բժշկական օգնություն» կազմակերպությունը և ավելի քան 3 տասնամյակ շարունակում է կենսական բուժօգնություն տրամադրել հակամարտությունից տուժած Հին Ֆանգակում՝ տարեկան բուժելով մոտ 40000 հիվանդի:
Նոյեմբերի 6-ին նրանցից մեկը կդառնա «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ ստանալով 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգև։