Ցեմենտատար բեռնատարը անվադողի պայթելու հետևանքով դուրս է եկել հանդիպակաց գոտի

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 16:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Կարեն Դ.-ն իր վարած «Iveco» մակնիշի ցեմենտատար կցորդիչով բեռնատարով Երևան-Երասխ ավտոճանապարահի Վեդիի խոշորացված համայնքի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, ավտոմեքենայի անվադողի պայթելու հետևանքով կորցրել է մեքենայի կառավարումը, անցել բաժանարար գոտով, հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում և կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են կազմվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կողաշրջման հետևանքով երթևեկությունը դեպի Երասխ փակ է:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Բանակը «լուռ կառուցում» ենք արտահայտությունը քարոզչություն է՝ ուղղված «դատարկ գլուխներին». Բադալյան Ծերուկն անտանելի է դառնում. Արսեն Թորոսյանը` Տեր-Պետրոսյանի մասին «Քավության նոխազներն» ընդվզում են. Փաշինյանի իշխանության ներսում աճող ճաքերն անհնար է քողարկել Գոյություն չունի «Իրական Հայաստան» կամ «Չորրորդ հանրապետություն». դրանք Ադրբեջանի պահանջների փաթեթներ են Ծաղկունք բնակավայրի բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով․ կան վիրավորներ Երևանում պետք է լինի ոչ միայն Լենինգրադյան փողոց, այլև անհրաժեշտ է ունենալ Ստալինգրադյան փողոց Գերեվարված Մանուկյանը և Բաբայանը միջնորդել են որպես վկա կանչել Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին XVIII դարի Նախիջևանյան գորգը կբերվի Ադրբեջան Թորգոմ Ասատրյանը կապ չունի Միրզոյանին սպանելու փորձի հետ․ Փաստաբան Կյանքից հեռացել է 1992թ. Շուշիի S-72 տանկի անձնակազմից հրաշքով ողջ մնացած հրամանատար Ավշարյանը Թուրքիայի Դեմրե քաղաքում պայթյունի հետևանքով կան վիրավորներ և զոհ Անահիտ Ավանեսյանին առաջարկում ենք արդեն պատրաստ հայցը ներկայացնել դատարան․ փաստաբան Օկուպացված Արցախի Առաջաձոր գյուղի եկեղեցիները ոչնչացված են Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը կդառնա Վայոց Ձորի մարզպետ Գեղարքունիքում վարորդը «Toyota Alphard»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի նկատմամբ կրկին փորձում են հարկեր սահմանել Ռյաբկովը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանների հետ քննարկել է Իրանի դեմ պատժամիջոցները Ցեմենտատար բեռնատարը անվադողի պայթելու հետևանքով դուրս է եկել հանդիպակաց գոտի Ալեն Սիմոնյանը ստացել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հրաժարականի դիմումը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատը հետաձգվեց ՔՊ համաժողովից հետևություն պետք է անի նաև ՔՊ ֆրակցիան․ Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am