ԱՄՆ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստը
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը ճանաչվել է ԱՄՆ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Քվեարկությանը մասնակցել են ԱՄՆ-ի ազգային հավաքականի և MLS-ի, NASL-ի և USL-ի ակումբների ֆուտբոլիստներն ու մարզիչները, ինչպես նաև նախկին խաղացողները: 19-ամյա կիսապաշտպանը դարձել է այս մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը: Նա շրջանցել է Լենդոն Դոնովանին, ով 2003 թվականին 21 տարեկան հասականում նվաճել է այս տիտղոսը: Պուլիշիչը 2017 թվականին Դորտմունդի «Բորուսիայի» կազմում նվաճել է Գերմանիայի Գավաթը:
