Արցախյան պատերազմի մասնակիցները վերադարձնում են մեդալները

Արցախյան պատերազմի մի քանի մասնակիցներ հայտարարել են, որ վերադարձնում են հայրենիքին մատուցած ծառայությունների համար ստացած պարգևները՝ մեդալները, և բոլորին կոչ են անում սեպտեմբերի 25-ին հավաքվել կառավարության շենքի դիմաց։

Նախաձեռնության հեղինակն Արմեն Պետրոսյանն է, ով 2012թ.-ից տարբեր պարգևներ է ստացել սխրանքների համար, ով նաև 44-օրյա պատերազմին մասնակցելու համար պարգևատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանով։

Նա մասնավորապես գրել է. «Կոչ եմ անում իմ մարտական ընկերներին և պատերազմի բոլոր այն մասնակիցներին, ովքեր հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել են։

Յուրաքանչյուր շքանշան, յուրաքանչյուր մեդալ, որը տրվել է մարտական առաջադրանք կատարելու, խիզախություն և նվիրվածություն ցուցաբերելու համար, իր խորքում կրել է ազատագրական պայքարի և Արցախյան շարժման ոգին։ Բայց այսօր, երբ իշխանությունը հրաժարվել է ազգային-ազատագրական պայքարից և անգամ ինքնորոշման իրավունքից, այդ պարգևները կորցրել են իրենց բովանդակությունը։ Այդ շքանշաններն ու պարգևատրումները ոչ միայն արժեզրկվել են, այլև դարձել են ամենօրյա ինքնախաբեության խորհրդանիշ։ Մենք պարգևատրվել ենք մի բանի համար, որն այսօրվա իշխանության համար համարվել է «սխալ» ու «մոլորություն»։

Հրաժարվում եմ բոլոր մեդալներից և շքանշաններից: Սա իմ քայլն է՝ ինքնությունը քայքայող համակարգի դեմ։

Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր իրենց խիզախությամբ ու արիությամբ արժանացել են պարգևի, ևս մեկ անգամ ապացուցել իրենց վճռականությունը՝ հրաժարվելով այդ պարգևներից։ Ցույց տվեք, որ մենք պատրաստ ենք նորից հանուն բարձրագույն արժեքների՝ արդարության, ազատության և արժանապատվության համար ոտքի կանգնելու:

Անդրանիկ Օզանյան գերատեսչական մեդալ - պարգևատրվել եմ 2012 թ-ին՝ հակառակորդի սպային խոցելու համար:

Դրաստամատ Կանայան գերատեսչական մեդալ - պարգևատրվել եմ 2016-ին՝ Ապրիլյան պատերազմին մասնակցելու համար:

Մարտական խաչ 2-րդ աստիճան - պարգևատրվել եմ 2021թ-ին՝ 44-օրյա պատերազմին մասնակցելու համար:

Մարտական ծառայության մեդալ - պարգևատրվել եմ 2021 թ-ին՝ 44-օրյա պատերազմին մասնակցելու համար:

Համագործակցության մեդալ - պարգևատրվել եմ 2022թ-ին՝ սեպտեմբերյան դեպքերին մասնակցելու համար»:

Նրա կոչին են միացել Հովսեփ Ղազարյանը, Արման Մխիթարյանը, Հայկ Նավասարդյանը։

դիտվել է 374 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյանը ստացել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հրաժարականի դիմումը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատը հետաձգվեց ՔՊ համաժողովից հետևություն պետք է անի նաև ՔՊ ֆրակցիան․ Արտակ Զաքարյան Ներողություն են խնդրելու ու պատասխանատվության ենթարկվեն․ Արծվիկ Մինասյան (video) Տնային կալանքի տակ գտնվող անձի վրա զինված հարձակման գործով հենց տուժածին են մեղադրում սպանության մեջ. Մեկ հոգու նկատմամբ էլ հետախուզում է հայտարարվել Քանի՞ գերի է հետը բերել ԱԱԾ տնօրենը Բաքվից․ Նաիրա Զոհրաբյան (video) «Քավության նոխազներն» ընդվզում են. Ինչ է ասում Դավիթ Փափազյանը Փաշինյանի մասին Ադրբեջանում ինտենսիվորեն «ուսումնասիրում են» 1991-92 թթ զինված միջադեպերը. ցեղասպանները ցանկանում են հայերին «ագրեսոր» ներկայացնել Տղանե՛ր և աղջիկնե՛ր, ձեր իսկ շեֆի խոսքերով ասած՝ հանգիստ նստե՛ք տեղներդ Ոստիկանության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ Ի՞նչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․ բացահայտում է Հայկ Նահապետյան (video) Արցախյան պատերազմի մասնակիցները վերադարձնում են մեդալները Նիկոլը գնացել, ասել է՝ ձեր «հերն էլ անիծած», ես էդ փողը կվերցնեմ ու․ Արշակ Կարապետյան (video) Հայաստանում հունվար-հունիս ամիսներին գնաճը որոշակի արագացել է Եթե այդպես է, ապա Իսրայելը բոմժանոց պետք է լիներ,այ "նեկրոֆիլ"... #ՀԻՄԱ. Նիկո՛լ, ես եմ քեզ անձամբ ԱԱԾ մտցնելու. Պարույր Հայրիկյան (video) Պարոն Մինասյան, հիմա Ձեր հույսը կռիսնե՞րն են․ Անժելա Թովմասյան (video) ԱՄՆ-ում սպասվում է Էրդողան-Թրամփ հանդիպում Ի՞նչ խոսքի ազատություն՝ Նիկոլենք 30 լրատվականի դատի է տվել (video) Մադուրոն Թրամփին առաջարկել է վերսկսել ուղիղ երկխոսությունը «Նիկո՛լ, Լևոն Տեր-Պետրոսյանից լավ, քեզ ոչ ոք ավելի լավ խոսքով չի սատկացնում»․ Անժելա Թովմասյան (video) Դավիթ Փափազյանը գուցե միայն «երեսն» է, այսինքն գրառման դեմքը, իսկ խորքում այլ շերտեր են. Հակոբ Բադալյան Մասկը մոտեցել և զրուցել է Թրամփի հետ Չարլի Քըրքի հիշատակի արարողության ժամանակ Շանհայի համագործակցության կազմակերպությունը չի ձգձգում Երևանի և Բաքվի անդամակցության հարցը. ՇՀԿ նախկին գլխավոր քարտուղար Թուրք պատգամավորը Երևանում բացում է իրենց ծրագրերը՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am