ՀՀ-ում արտահանումը նվազել է 52,8 տոկոսով, որին հիմնականում նպաստել է ոսկու, արծաթի ու պլատինի վերաարտահանման կտրուկ նվազումը, դրան զուգահեռ հայկական ծագման ապրաքների արտահանումն աճել է 10,3 տոկոսով, ԱԺ-ում այս մասին հայտարարել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Հաշվետու ժամանակահատվածում ապրանքների ներմուծումը նվազել է 38,6 տոկոսով, որը եւս պայմանավորված է վերաարտահանման կտրուկ նվազմամբ:
Նրա խոսքով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն առաջին կիսամյակում աճել է 6,3 տոկոսով, որը պայմանավորված է հիմանակում ծառայությունների աճով: Առաջանցիկ աճեր են գրանցվել նաեւ գյուղատնտեսության ու շինարարության ոլորտներում:
Հաշվետու ժամանակահատվածում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը շարունակել է նվազել, աճել է վարձու աշխատողների թվաքանակը՝ 5 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է առեւտրի, շինարարության, ինչպես նաեւ պետական կառավարման եւ պաշտպանության ոլորտներում աշխատողների թվի աճով:
Հունվար-հունիս ամիսներին գնաճը որոշակի արագացել է՝ մոտ լինելով ԿԲ 3 տոկոս թիրախային ցուցանիշին:
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ)
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն