Դավիթ Փափազյանը գուցե միայն «երեսն» է, այսինքն գրառման դեմքը, իսկ խորքում այլ շերտեր են. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «ԱՆԻՖ նախկին գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը, որ Հայաստանի նախկկին արտգործնախարար Վահան Փափազյանի որդին եւ ասում են նաեւ՝ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի սանիկն է, քննադատել է Նիկոլ Փաշինյանին:

«Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար, որոնք խափանեցին ԱՆԻՖ-ի հիմնադիր թիմի մշակած ծրագրերից մի քանիսը», գրել է Դավիթ Փափազյանը:

Սա իհարկե շատ ուշագրավ, եւ հնարավոր է բավականին բազմաշերտ մոտիվներ ունեցող գրառում է, որտեղ Դավիթ Փափազյանը գուցե միայն «երեսն» է, այսինքն գրառման դեմքը, իսկ խորքում այլ շերտեր են:

 

 

Ի դեպ, աստեղ գուցե ավելորդ չէ հիշեցնել մի բան, որ Դավիթ Փափազյանը վերջերս հայտնվեց Գազայի հետ կապված աղմկոտ պատմության մեջ:

Հետքը օգոստոսին գրել էր, որ Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների արաբական կազմակերպությունը (Arab Organization for Human Rights, AOHR) բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ընդդեմ Հայաստանի քաղաքացի Դավիթ Փափազյանի:

Ըստ այդ տեղեկության, իրավապաշտպան կազմակերպությունը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին կոչ է արել անհապաղ հետաքննություն սկսել Փափազյանի նկատմամբ, որը, ըստ առկա տեղեկությունների, Գազայի մարդասիրական հիմնադրամի (Gaza Humanitarian Foundation, GHF) խորհրդի նախագահն է:
Middleeasteye.net-ի լրագրողը նշել է, որ տեսել է մի շարք նամակներ, որոնց մեջ AOHR-ը գրել է, թե կան «հավաստի ապացույցներ եւ փաստաթղթեր» առ այն, որ Դավիթ Փափազյանը «կարող է ներգրավված լինել կամ նպաստել է Գազայի հատվածում այնպիսի գործողությունների, որոնք համարժեք են ռազմական եւ մարդկության դեմ հանցագործությունների»:

Սեպտեմբերի 5-ին եղավ տեղեկություն, որ Քննչական կոմիտեն հանձնարարել է Դավիթ Փափազյանի նկատմամբ հայտարարել միջազգային հետախուզում, իսկ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Արդյո՞ք այս հանգամանքն է, որ Փափազյանին «հանել» է Փաշինյանի դեմ, թե՞ այս հանգամանքը այն է, ինչ օգտագործվում է, իսկ դրա ներքո առկա են ավելի լայն եւ խորը քաղաքական մոտիվներ: Այլ կերպ ասած՝ Փափազյանն այս դեպքում զինվորն է, իսկ ֆուգուրները՝ այլք:

Համենայն դեպս կարող է լինել նախընտրական Հայաստանի շատ հետաքրքիր մի շերտ»:

 

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ներողություն են խնդրելու ու պատասխանատվության ենթարկվեն․ Արծվիկ Մինասյան (video) Տնային կալանքի տակ գտնվող անձի վրա զինված հարձակման գործով հենց տուժածին են մեղադրում սպանության մեջ. Մեկ հոգու նկատմամբ էլ հետախուզում է հայտարարվել Քանի՞ գերի է հետը բերել ԱԱԾ տնօրենը Բաքվից․ Նաիրա Զոհրաբյան (video) «Քավության նոխազներն» ընդվզում են. Ինչ է ասում Դավիթ Փափազյանը Փաշինյանի մասին Ադրբեջանում ինտենսիվորեն «ուսումնասիրում են» 1991-92 թթ զինված միջադեպերը. ցեղասպանները ցանկանում են հայերին «ագրեսոր» ներկայացնել Տղանե՛ր և աղջիկնե՛ր, ձեր իսկ շեֆի խոսքերով ասած՝ հանգիստ նստե՛ք տեղներդ Ոստիկանության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ Ի՞նչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․ բացահայտում է Հայկ Նահապետյան (video) Արցախյան պատերազմի մասնակիցները վերադարձնում են մեդալները Նիկոլը գնացել, ասել է՝ ձեր «հերն էլ անիծած», ես էդ փողը կվերցնեմ ու․ Արշակ Կարապետյան (video) Հայաստանում հունվար-հունիս ամիսներին գնաճը որոշակի արագացել է Եթե այդպես է, ապա Իսրայելը բոմժանոց պետք է լիներ,այ "նեկրոֆիլ"... #ՀԻՄԱ. Նիկո՛լ, ես եմ քեզ անձամբ ԱԱԾ մտցնելու. Պարույր Հայրիկյան (video) Պարոն Մինասյան, հիմա Ձեր հույսը կռիսնե՞րն են․ Անժելա Թովմասյան (video) ԱՄՆ-ում սպասվում է Էրդողան-Թրամփ հանդիպում Ի՞նչ խոսքի ազատություն՝ Նիկոլենք 30 լրատվականի դատի է տվել (video) Մադուրոն Թրամփին առաջարկել է վերսկսել ուղիղ երկխոսությունը «Նիկո՛լ, Լևոն Տեր-Պետրոսյանից լավ, քեզ ոչ ոք ավելի լավ խոսքով չի սատկացնում»․ Անժելա Թովմասյան (video) Դավիթ Փափազյանը գուցե միայն «երեսն» է, այսինքն գրառման դեմքը, իսկ խորքում այլ շերտեր են. Հակոբ Բադալյան Մասկը մոտեցել և զրուցել է Թրամփի հետ Չարլի Քըրքի հիշատակի արարողության ժամանակ Շանհայի համագործակցության կազմակերպությունը չի ձգձգում Երևանի և Բաքվի անդամակցության հարցը. ՇՀԿ նախկին գլխավոր քարտուղար Թուրք պատգամավորը Երևանում բացում է իրենց ծրագրերը՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված (video) Հայաստանի պետական պարտքն աճել է Ռուբեն ես, ինչ ես, ամենամեծ մատնիչը դու ես ու շեֆդ... #ՀԻՄԱ․ Ալիևը շարքային շան վիճակում է․ դաժանաբար պատժվելու է․ Գագիկ Մինասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am