Կասիլյասը կարող է մնալ ԱՄՆ-ում
«The Washington Post»-ը հայտնում է,որ «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը կարիերան կարող է շարունակել ամերիկյան MLS-ում: Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Չիկագո Ֆայրը»: Կասիլյասն այս տարվա ապրիլին խոստովանել է, որ իրեն հետաքրքիր է MLS-ը: Նա նշել է, որ այնտեղ խաղում են իր ընկերներից մի քանիսը, ովքեր իրեն հրաշքներ են պատմում այդ առաջնության մասին: Հաղորդվում էր, որ Կասիլյասը մտադիր է հեռանալ պորտուգալական ակումբից` ոչ բավարար խաղային պրակտիկա ունենալու պատճառով: 36-ամյա Կասիլյասի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թվականի ամառը:
