Ադրբեջանի Սահմանադրության մեջ որևէ տարածքային պահանջ չկա, սակայն, ըստ Հայաստանի Սահմանադրության, Հայաստանն ունի տարածքային պահանջներ: Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի փոխտնօրեն ադրբեջանցի Մուրադ Մուրադովը:
Նա նշեց, որ միայն «Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ ունեցած տարածքային պահանջները» (չակերտները՝ Tert.am) կարող է միակ բարիերը հանդիսանալ խաղաղության պայմանագիրը չստորագրելու համար:
Դիտարկմանը՝ Ադրբեջանը մշտապես խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին, արդյոք դա տարածքային պահանջ չէ, Մուրադովն ասաց՝ ոչ:
Նրա խոսքով՝ «Արևմտյան Ադրբեջան» ասելով, իրենք նկատի ունեն, որ միմյանց տարածաշրջանային ամբողջականությունը պահպանում են և հարգում են: «Դա ՀԿ է ավելի շատ, որը սպասարկում է ժողովրդի շահերը և ավելի շատ մշակութային ժառանգությանն է վերաբերում: Մարդիկ երկար տարիներ ապրել են տվյալ տարածքներում և ուզում են այցելել իրենց հարազատների գերեզմանները և այլն: Ավելի շատ մշակութային ժառանգության և ժողովրդի շահերը սպասարկող կոնցեպտ է դա»,- պարզաբանեց նա:
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ)
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն