Զիդանի խնդրանքը Պերեսին
«Marca»-ն գրում է, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վստահում է իր թիմի հարձակվողներին և նոր ֆուտբոլիստների կարիք չի զգում: Ֆրանսիացի մասնագետը հանդիպել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին և գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսին: Հանդիպման ընթացքում Զիդանը հայտնել է, որ գոհ է Կարիմ Բենզեմայի և Բորխա Մայորալի խաղից ու նոր հարձակվողի պակաս թիմում չի զգացվում: Բենզեման ավելի լավ խաղ կցուցադրի մրցաշրջանի երկրորդ հատվածում: 45-ամյա մասնագետը կարծում է, որ ֆուտբոլիստը մեծ ծավալի աշխատանք է կատարում դաշտում և օգտակար դեր ունի թիմի խաղում:
