Տարրական դասարանի աշակերտուհիներին Թուրքիայում գլխաշոր են հագցրել եւ ստիպել լվանալ տղաների ոտքերը
Թուրքական Evrensel–ի փոխանցմամբ՝ Թուրքիայում մեծ արձագանք է գտել Ստամբուլի մասնավոր դպրոցներից մեկում կազմակերպված ներկայացումը։
Դպրոցի տարրական դասարանի աշակերտների մասնակցությամբ ներկայացման մեջ «ավանդական» ընտանիք է բեմադրվել, որտեղ 4–ից 6 տարեկան աղջիկները գլխաշոր են հագել, ճաշ եփում եւ լվանում տղաների ոտքերը։
Այս ներկայացման տեսագրությունը բավականին բացասական արձագանք է գտել, որից հետո հեռացվել է ֆեյսբուքի էջից։

