ՔՊ-ական բոլուկ, թվարկեմ, թե ինչպես կարելի էր խուսափել 44-օրյա պատերազմից. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը գրում է. «ՔՊ-ական բոլուկը կրկին բարբաջում է 44-օրյա պատերազմի շուրջ՝ մոռանալով տասնյակ փաստերն ու փաստարկները, որոնք ապացուցում են, որ այդ պատերազմը սարքել է եւ բերել է հենց իրենց ղեկավարը։


Ահա այդ պատերազմը կանխելու հնարավորության մասին մի քանի իրական փաստ։

Քանիցս արձանագրել ենք, որ 44-օրյա պատերազմի համար այս ապիկար իշխանությունները ստեղծել էին բոլոր նախադրյալները՝ դիվանագիտական, ռազմաքաղաքական, բարոյական:

 

 

Քանիցս խոսել ենք այն մասին, թե ինչու եկավ այս պատերազմը, ինչու այդ պատերազմը Հայաստանի համար հենց այսպիսինը եղավ՝ երկար, արյունալի և մենակության մեջ:

Կրկին հակիրճ թվարկեմ, թե ինչպես կարելի էր խուսափել այսպիսի պատերազմից, ընդգծելով ոչ թե տեսական հնարավորությունները, այլ ճիշտ հակառակ ուղղությամբ պաշտոնական Երևանի կողմից տարբեր ուղղություններով 2018-ից սկսած վարվող դավադիր քաղաքականության փաստերը.

1. Չհրաժարվել մեր թողած բանակցային փաթեթից, հայտարարելով, որ որ գործընթացը սկսում է սեփական կետից:

2. Բանակցային բովանդակության մասին տեղեկանալ ոչ թե Իլհամ Ալիևից, այլ հայկական կողմի բանակցողներից:

3. Փաստացի չհրաժարվել կամ հարցականի տակ չդնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առաջարկված Հիմնարարար սկզբունքները, ինչը քանիցս հրապարակավ արել է Նիկոլ Փաշինյանը:

4. Ինքդ քեզ գժի տեղ չդնել, հատկապես, երբ գործ ունես աշխարհի գերտերությունների հետ, որոնցից մեծապես կախված է քո ժողովրդի անվտանգությունը և Արցախի հեռանկարը:

5. Ցինիկ հայտարարություններով և կոնկրետ վնասակար գործողություններով չփչացնել հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ:

6. Սեփական քաղաքական վերարտադրության համար Ալիևին սկուտեղի վրա չմատուցել 2016-2017 թթ. Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները, որոնք իրացման դեպքում պատերազմները կանխելու հզոր մեխանիզմներ էին ստեղծվում, իսկ չիրացման դեպքում՝ Ադրբեջանի գլխին կախված սուր էին բանակցությունների ընթացքում: Հիշեցնեմ նաև, որ այս դավաճանական քայլի Փաշինյանը դիմել է Դուշանբեում, իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները 2018-ի իշխանափոխությունից հետո այլևս դադարեցին պահանջել Ադրբեջանից այդ պայմանավորվածությունների կատարումը՝ հայկական կողմի համաձայնությամբ:

7. 2018 թվականի դեկտեմբերի 6-ին Միլանում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների նախարարական համաժողովի շրջանակներում չընդունել հնգակողմ հայտարարություն (3 համանախագահ + Հայաստան+ Ադրբեջան), որով հայանպաստ Հիմնարար սկզբունքների փոխարեն կարգավորման մեջ ներմուծվեցին «արդար և տևական խաղաղ կարգավորման», մեղմ ասած, անհասկանալի սկզբունքը:

8. Հարբած վիճակում ֆեյսբուքում չմոգոնել Արցախյան հարցի «նոր, Մյունխենյան սկզբունքներ», որոնք հայկական դիվանագիտության մահացու խայտառակությունը դարձան ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աչքերում:

9. Չանել անպատասխանատու, պոպուլիստական հայտարարություններ, որոնք հմտորեն կօգտագործվեն հակառակորդի կողմից և էլ ավելի մեծ խզում կառաջացնեն համանախագահ երկրների և Հայաստանի միջև, արդարացում ծառայելով ադրբեջանական ագրեսորների համար:

10. Ունենալով Արցախի խնդիրը՝ «ժողովրդավարությունը» չհռչակել Հայաստանի արտաքին քաղաքականության այցեքարտ:

11. Չնսեմացնել Արցախի սուբյեկտայնությունը բոլոր ուղղթյուններով, այդ թվում՝ ընդհուպ 2020 թվականի հուլիսին ընդունված Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ երկրորդ հայկական պետության գաղափարից ու փաստից հրաժարումը:

12. Չպառակտել հասարակությունը, միասնական հայրենարական ոգի պահել թե բանակում, թե հասարակության մեջ:

13. Չանտեսել Թուրքիայի հակահայ դերակատարությունը, երկրի անվտանգային միջավայրի գնահատականները չթողնել մակունցներին և ախքերին:

14. Պոպուլիզիմից և ապիկարությունից ելնելով՝ չփոխել ՀՀ Զինված ուժերի արդիականացման ծրագիրը, գնումների պլանը, ժամանակակից ՀՕՊ միջոցների և ԱԹՍ-րի փոխարեն գնելով թանկ ու չզինված, կամ հին ու ներկած խաղալիքներ:

15. Չվարկաբեկել բանակը, զինված ուժերի հրամանատարական կազմը, Արցախյան առաջին պատերազմի հերոսներին:

16. Բանակը չհասկանալու հետևանքով և կամային որակներով, պատերազմ անցած հրամանատարների՝ իր դեմ հնարավոր ըմբոստությունից վախենալու պատճառով բանակի փորձառու հրամանատարներին չփոխարինել հարմարվողականներով:

17. Չնսեմացնել Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը, այն ստորադասելով «թավշյա հեղափոխությանը»:

18. Հետևել հակառակորդի գործողություններին, ֆիքսել, որ թուրքական բայրաքթարները գնելու որոշումը Ադրրեջանը կայացրել է 2020 թվականի ապրիլ-մայիսին, անհապաղ ձեռնարկել համարժեք հակաքայլեր:

Այսքանը կապիտուլյանտների կողմից 2018-ից գործած աններելի մեղքերի, սխալների և դիտավորությունննրի մի մասն է, որոնք չգործելու դեպքում, կամ հակառակն անելու դեպքում հնարավոր էր խուսափել պատերազմից, հնարավոր էր խուսափել այսպիսի երկարաժամկետ և արյունալի պատերազմից, հնարավոր էր խուսափել այսպիսի անդառնալի և ծանր կորուստներով պատերազմից, հնարավոր էր 44 պատերազմական օր չմնալ միայնակ, չունենալով միջազգային հանրության, կամ ռազվարական դաշնակցիդ ուղղիղ ու հստակ աջակցությունը»:

դիտվել է 157 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ում սպասվում է Էրդողան-Թրամփ հանդիպում Ի՞նչ խոսքի ազատություն՝ Նիկոլենք 30 լրատվականի դատի է տվել (video) Մադուրոն Թրամփին առաջարկել է վերսկսել ուղիղ երկխոսությունը «Նիկո՛լ, Լևոն Տեր-Պետրոսյանից լավ, քեզ ոչ ոք ավելի լավ խոսքով չի սատկացնում»․ Անժելա Թովմասյան (video) Դավիթ Փափազյանը գուցե միայն «երեսն» է, այսինքն գրառման դեմքը, իսկ խորքում այլ շերտեր են. Հակոբ Բադալյան Մասկը մոտեցել և զրուցել է Թրամփի հետ Չարլի Քըրքի հիշատակի արարողության ժամանակ Շանհայի համագործակցության կազմակերպությունը չի ձգձգում Երևանի և Բաքվի անդամակցության հարցը. ՇՀԿ նախկին գլխավոր քարտուղար Թուրք պատգամավորը Երևանում բացում է իրենց ծրագրերը՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված (video) Հայաստանի պետական պարտքն աճել է Ռուբեն ես, ինչ ես, ամենամեծ մատնիչը դու ես ու շեֆդ... #ՀԻՄԱ․ Ալիևը շարքային շան վիճակում է․ դաժանաբար պատժվելու է․ Գագիկ Մինասյան (video) «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ չունենք, դա ՀԿ է և մշակութային ժառանգությանն է վերաբերում. ադրբեջանցի փորձագետ Փոքրիկ խմբակը հայ ժողովրդին ցույց տվեց հարևան երկրների առաջ իրենց ընդունած խղճուկ դիրքն ու կեցվածքը. Սամվել Կարապետյան 44-օրյայի համար այս ապիկար իշխանությունները ստեղծել էին բոլոր նախադրյալները. Աշոտյանը նշել է կետեր, որոնք չանելով՝ հնարավոր էր խուսափել պшտերազմից Տիգրանը դեռ կոմայի մեջ է, իսկ ես քաղցկեղի դեմ բուժում եմ անցնում. Մարգարիտա Սիմոնյան Դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից հողամասը Փշալարերը հանեցին սրբազանների գլխից, դրեցին Փաշինյանի լուսանկարին․ ակցիա ԱԱԾ-ի դիմաց (video) «Զանգեզուրի միջանցքը» կարող է խոշոր ներդրումներ ներգրավել Ադրբեջան. Մեթյու Բրայզա #ՀԻՄԱ․ Բացահայտեմ՝ Եռաբլուրում ինչ են արել Նիկոլենց գլխին․ Նաիրա Զոհրաբյան (video) Սահմանը բացելու համար որևէ պայման չկա. թուրք պատգամավոր Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Ընդդիմությունը մի մեծ բացթողում է արել․․․ շատ արագ այս հարցը պետք է լուծել․ Հայկ Նահապետյան (video) Դատե՛լ Նիկոլին, կանխե՛լ Միքայել Սրբազանի նզովյալ դատավճիռը․ բողոքի ակցիա (video) Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել. ԱՆԻՖ-ի նախկին գործադիր տնօրենը՝ Փաշինյանին Գերիների հարցը երկխոսությամբ պետք է լուծվի. ադրբեջանցի փորձագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am