«Հիսուսի բանակի» 11 զինյալ երեխաների բռնաբարության համար՝ցմահ
Newsu-ն հայտնում է,որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության դատարանը «Հիսուսի բանակ» խմբավորման 11 զինյալների դատավճիռն է հրապարակել, որոնք ծիսակարգային բռնաբարություններ են կատարել: Տասնյակ փոքրիկներ տուժել են հանցագործների պատճառով, այդ թվում մեկ տարեկան երեխաները: Սեռական բռնության միջոցով զինյալները հույս ունեին գերզինվորի ունակությունների հասնել: Ամբաստանյալները ցմահ ազատազրկման են դատապարտվել, հաղորդում է Reuters-ը: Նրանք մեղադրվել են ոչ միայն մանկապղծության, այլեւ սպանությունների, զենքի ապօրինի շրջանառության եւ անօրինական զինված կազմավորումների մասնակցության մեջ: Ընդ որում դատարանի կողմից բռնաբարությունն ու սպանությունը որակվել են որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ:
