Հակոբ Բադալյանը գրում է. «Դարձյալ, այս անգամ էլ զարմանք է հարուցել այն, որ սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի առիթով չի եղել բարձրաստիճան պաշտոնյաների այց Եռաբլուր զինվորական պանթեոն, ինչը ըստ էության մշտապես եղել է Հայաստանի տոնական արարողակարգի կարեւոր բաղադրիչներից մեկը:
Բայց, առնվազն նրանք, ովքեր լսել են կամ կարդացել օգոստոսի 18-ին Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին, պետք է բոլորովին չզարմանան, եթե Հայաստանն այլեւս պետական որեւէ ուշադրություն չդարձնի բոլոր այն պարագաներում, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի ու Արցախի համար իրենց կյանքը նվիրաբերած մարդկանց հիշատակին:
«Մեր նահատակներին խնկարկելու եւ սրբացնելու, նրանց հիշատակի հետ հարաբերվելու մեր ձեւն անգամ պիտի կաթիլ–կաթիլ, միլիմետր առ միլիմետր փոխվի»: Ահա, հատվածը Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 18-ի ուղերձից: Նա ասել է շատ պարզ ու բաց, որ այլեւս չի «հիշատակելու» կամ «խնկարկելու» այնպես, ինչպես մինչեւ օգոստոսի 8-ը:
Որովհետեւ օգոստոսի 8-ը «ձեռք է բերվել» շատ կոնկրետ պարտավորությունների դիմաց, որոնք վերաբերում են նաեւ այս հարցերին»:
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ)
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն