«Փաշինյանի մտասեւեռումն ու լկտիությունը սահման չունեն
Հայաստանի անկախության տոնը չփչացնելու նպատակով, երեկվա իմ ուղերձում ես խուսափել էի անդրադառնալ մի այլ թեմայի, որը վերաբերում է այդ տոնի նկատմամբ Փաշինյանի հիվանդագին արձագանքին. — «Արցախը Հայաստան է եւ վերջ» ամպագորգոռ հոխորտանքով պատերազմ հայտարարես Ադրբեջանին եւ ջախջախիչ պարտություն կրես. — Հիմարաբար մերժեց պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը. — Գլխովին հայաթափես Արցախը եւ զոհաբերես հինգ հազար պայծառ երիտասարդների, իսկ տաս հազարից ավելի զինվորների հաշմանդամ դարձնես. — Որպես պատանդ Ադրբեջանին հանձնես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամներին եւ ինքնագոհաբար հանդուրժես տասնյակ հայ գերիների տառապանքը Բաքվի բանտերում. — Քո հանցավոր քաղաքականության հետեւանքով Հայաստանում ապաստանած հարյուր հազարից ավելի արցախցի փախստականների նկատմամբ դրսեւորես ապերախտ ու բիրտ վերաբերմունք՝ քաջ գիտակցելով, որ, վերջիններիս կարիքները պատշաճ կերպով չբավարարելու պարագայում, նրանց մեծ մասը բռնելու է գաղթի ճամփան. — Եւ այս ամենից հետո ցինիկաբար հայտարարես եւ ամեն օր կրկնես ու հպարտանաս, որ խաղաղություն ես պարգեւել հայ ժողովրդին, դրա փոխարեն ակնկալելով, ավելի ճիշտ, պահանջելով վերջինիս երախտագիտությունը, բայց այն չստանալով` քո ողջ մաղձը թափես նրա վրա. — Ինչեւիցե, անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ։ Նա ատում է այդ անկախությունը, որովհետեւ ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն. — Հաստատաբար կարելի է արձանագրել միայն մեկ բան. Փաշինյանն արդեն իսկ իր «պատվավոր» տեղն է ապահովել Հայոց տխրահռչակ դավաճանների հուշատախտակում՝ Մերուժան Արծրունու, Վահան Մամիկոնյանի, Վասակ Սյունու, Մելիք Շահնազարի եւ Մելիք Ֆրանգյուլի կողքին։»
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ)
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն