Բյուջեն պետք է լինի ոչ թե հաշիվների գրքույկ, այլ տնտեսության շարժիչ, որը ստեղծում է աշխատատեղեր

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է․ «Քաղաքական աշունը կարծես թե թեժանում է։ Հայաստանում այսօր գրեթե ամեն օր որևէ կուսակցություն համագումար է անում կամ «հանրահավաք», նոր ձևավորումներ են անոնսավորվում, շարժումները փորձում են կուսակցություն դառնալ։ Բոլորը խոսում են տնտեսության մասին։ Մեկը խոստանում է այս կամ այն հարկը իջեցնել, մյուսը՝ նպաստ ավելացնել, երրորդը՝ փոքր ծրագրերով «զարթնեցնել» գյուղատնտեսությունը կամ արդյունաբերությունը։

Սակայն իրականությունը շատ ավելի բարդ է։ Տնտեսության մասին պետք է խոսել ոչ թե պատեհապաշտական միկրոխոստումներով, այլ մակրո գաղափարախոսությամբ, հայեցակարգային մոտեցումներով և խորքային բարեփոխումների ռազմավարությամբ։

Եթե պետությունը չունի նոր տնտեսական մոդելի տեսլական, եթե չկան համակարգային լուծումներ՝ արտահանելի տնտեսության, արտադրողականության, հարկաբյուջետային նոր մշակույթի կամ ինստիտուցիոնալ վստահության շուրջ, ապա յուրաքանչյուր «մինի ծրագիր» դատապարտված է մնալու միայն լոզունգ։

Պատեհապաշտական խոստումներով ոչ միայն արժեզրկվում է տնտեսական խոսույթը, այլև ձևավորվում են հանրային անիմաստ սպասումներ, որոնք հետո անխուսափելիորեն վերածվում են հիասթափության։ Իսկ իրական քաղաքական ուժի պարտականությունն է ոչ թե հաճոյանալ ականջին, այլ՝ ծրագրել փոփոխություն համակարգի մակարդակում։ Նախևառաջ անհրաժեշտ է մակրոմակարդակում կատարել համակարգային ախտորոշում, իսկ ապա ներկայացնել հանրությանը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարական տեսլականներ։

Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ սպառման վրա հիմնված մոդելի գերին։ Աճի հիմնական աղբյուրները ներմուծումն ու արտերկրից եկող տրանսֆերտներն են, ոչ թե սեփական արտադրողականության բարձրացումը։ Սա կարճաժամկետ փայլ է, բայց խորքային խոցելիություն՝ արտաքին շուկաների ցնցումներից կախվածություն, վարկային պարտավորությունների ծանրացում և ապագայի անորոշություն։ Առանց արդյունաբերության զարգացման և արտահանելի տնտեսության հայեցակարգի իրականացման, առանց արդյունաբերական ու տեխնոլոգիական ներուժի վերակենդանացման՝ իրական և որակական առաջընթացը մնում է անհասանելի։

Հարկաբյուջետային քաղաքականությունն այսօր չի կրում մակրոտնտեսական ռազմավարության շունչը, այլ հիշեցնում է հաշվառման գործիք՝ եկամուտներն ու ծախսերը տեղավորելու համար։ Բայց բյուջեն պետք է լինի ոչ թե հաշիվների գրքույկ, այլ տնտեսության շարժիչ, որը ստեղծում է աշխատատեղեր, խթանում արդյունաբերությունը, ամրապնդում գիտատեխնոլոգիական ներուժը։ Այս բացակայող թիրախներն են, որ հարկաբյուջետային քաղաքականությունը դարձնում են ոչ թե ռազմավարություն, այլ մերկ տեխնիկա։

Իշխանության խոստումները մնում են միկրոմակարդակի կարկատաններ։ Մի քանի գյուղում իրականացված փոքր ծրագրերը կամ մեկ-երկու ոլորտի թիրախավորումը չեն կարող փոխել ամբողջ տնտեսության տրամաբանությունը։ Դրանք ժամանակավոր գայթակղություններ են՝ կարճաժամկետ հանրային գոհունակություն ապահովելու համար։ Բայց քանի դեռ չկա մեծ պատկերի մշակված հայեցակարգ, այդ խոստումները դատապարտված են արագ մարելու։

Պարոնա՛ք, եթե ուզում ենք խորքային բարեփոխումներ, պետք է խոսել ոչ թե մանր խոստումներով, այլ համակարգային ճանապարհով․ նոր հարկային համակարգ, արտահանմանը և արդյունաբերությանը միտված տնտեսական մոդել՝ փոքր տնտեսության հայեցակարգի ներքո, տարածքային համաչափ զարգացման հայեցակարգեր, լոգիստիկ և ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորում։ Եվ այս ամենը՝ հանրային վստահության վերականգնման ազնիվ ձգտումների համատեքստում։ Սա է այն խոսույթը, որը բարձրացնում է հասարակության սպասումները և միաժամանակ ձևավորում է ազգային ծրագրի շուրջ վստահություն»։

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Այլևս մի զարմացեք. Հակոբ Բադալյան Ուրցալանջ գյուղի դաշտամիջյան հատվածում «Nissan»-ը կողաշրջվել է Վարչապետի պաշտոնական կայքում է այս լուսանկարը հրապարակվել․ Էդգար Ղազարյան Եղանակն առաջիկա օրերին NATO-ի հետ համագործակցության խորացման անվան տակ ՀՀ-ն դարձնում են Թուրքիայի վասալ. Էդուարդ Շարմազանով Փաշինյանն արդեն իսկ իր «պատվավոր» տեղն է ապահովել Հայոց տխրահռչակ դավաճանների հուշատախտակում․ Լևոն Տեր–Պետրոսյան Ովքեր են դուրս մնացել ՔՊ վարչության կազմից Միքայել Սրբազանի հետ կապված քրգործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա այսօր Էս դավաճանները մեր հերոսների արյան գնով ձեռբերածը զրոյացնում են․ սրանք սպառնալիք են (video) Ադրբեջանի ՊՆ–ն նախազգուշացրել է բնակիչներին Հայաստանից արտահանումը նվազել է, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 10.3 տոկոսով Նիկո՛լ, ինչ կար քանդեցիր, տղեքին սպանեցիր, հիմա էլ փառք ես գոռում, քեզ կպնի քո փառքը․ Վահիդ Սահակյան (video) Փաշինյա՛ն, ծնկաչոք խոնարհվելու դերասանության փոխարեն, Եռաբլուրը բարեկարգի․ զոհվածի հայր (video) Հնարավոր իշխանափոխությունից հետո Հայաստանը չի դադարեցնելու, այլ ընդհակառակը՝ խորացնելու է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. Արմեն Հովասափյան Թուրքի հետ բարեկամանալու մենք չունենք, մեր տղեքի արյան գնով խաղաղություն չի լինելու․ զոհվածի հայր (video) Մարդուն տրվեց մտածելու, ստեղծագործելու շնորհ, որ ճանաչի իր Արարչին Արա՛, գլուխներդ մտցրեք՝ Փաշինյանին չսատակցնելու, չնստացնելու երաշխիքը երկրի կործանումն է.հերոսի ծնող (video) Դավաճա՛ն, դե լսիր՝ որն է քո պատասխանը․ Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանին (video) Թուրքիայում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մարգարայի կամրջով 100 տոննա ծավալով բեռ է անցել Թուրքիա. Կարապետ Պողոսյան Փողոցից իշխանության եկածները հայտնվելու են աղբամանում, սպասե՛ք․ Արեգնազ Մանուկյան (video) Ես Նիկոլին մի բան կասեմ՝ 7 տարի քանդելով 3-րդ հանրապետությունը, չի նշանակում, որ նորն է կառուցում (video) Էներգետիկ անվտանգության գնահատումը զուտ կոմերցիոն չափորոշիչներով կարող է հանգեցնել անդառնալի սխալների. Վահե Դավթյան Հայաստանի համար ճակատագրական պահ է․ եկել է մեր գործելու ժամանակը․ Ստեփան Դանիելյան (video) Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Լադա»-ն․ կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am