«Հայ գերիները և Բաքվում աղմկահարույց դատավարությունը Ալիևի ձեռքում դարձել են հակահայկական քարոզչության և ատելության հրահրման հզոր գործիքներ։
Նույնիսկ Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածություններից հետո, երբ կողմերը պարտավորվեցին թշնամանք չհրահրել, Ալիևը վերադարձից անմիջապես հետո սկսեց վիրավորել հայերին՝ անվանելով նրանց «թշնամիներ» և «հիվանդ հասարակություն»։
Նա շարունակում է պահանջել փոխել Հայաստանի Սահմանադրությունը, թեև դա ՀՀ ներքին գործն է։
Բաքվում դատական ֆարսի մասին նյութերի [ադրբեջանական] վերնագրերը ձևավորում են հայերի՝ Ադրբեջանի դեմ կատարած սարսափելի հանցագործությունների մասին առասպելներ՝ հիմնվելով անհեթեթ վկայությունների վրա։ Օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի գործով հանդես են գալիս մարդիկ, որոնք պատմում են 90-ական թթ․-ի «հանցագործությունների» մասին, չնայած Վարդանյանն այդ ժամանակաշրջանում Արցախի հետ որևէ առնչություն չի ունեցել։
Ադրբեջանը չի ամաչում նման հորինվածքներից։ Դատական գործընթացն ընթանում է առանց միջազգային լրագրողների կամ ներկայացուցիչների մասնակցության՝ չնայած «թափանցիկության» մասին հայտարարություններին։ Ալիևը գերիներին օգտագործում է որպես Հայաստանի վրա ճնշման լծակ։ «Բակինսկիյ ռաբոչիյ» («Բաքվի աշխատավոր») թերթում, որը հիմնադրել է Ադրբեջանի նախագահի գործերիի կառավարման վարչությունը, հրապարակված է նյութ, որում գրված է՝ «դատախազի մեղադրական եզրակացությունն ուղղված է Հայաստանի դեմ»»։
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ)
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն