Սաուդյան Արաբիան Եմենի կառավարությանը տրամադրել է 1.38 միլիարդ սաուդյան ռիալի (368 միլիոն դոլար) նոր տնտեսական օգնության փաթեթ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Ֆինանսավորումը տրամադրվում է Եմենի զարգացման և վերակառուցման Սաուդյան ծրագրի միջոցով։ Հատկացված միջոցները կուղղվեն պետական բյուջեին, նավթամթերքի մատակարարմանը և կփակեն Ադեն քաղաքում սաուդյան թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի անվան հիվանդանոցի շահագործման ծախսերը։
2014 թվականի օգոստոսից ի վեր Եմենում շարունակվում է կառավարական ուժերի և «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների միջև հակամարտությունը։ Այն իր ամենաակտիվ փուլին հասավ 2015 թվականի մարտին, երբ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան միացավ հակամարտությանը։
Եմենում քաղաքացիական պատերազմը հանգեցրել է աննախադեպ մարդասիրական աղետի։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 24 միլիոն եմենցի, կամ երկրի բնակչության մոտավորապես 80%-ը, մարդասիրական օգնության կարիք ունի, իսկ ներքին տեղահանված անձանց թիվը գերազանցում է 4 միլիոնը։
Վերջին տարիներին Սաուդյան Արաբիան Եմենին տրամադրել է մի քանի միլիարդ դոլարի օգնություն և ավանդներ։
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ)
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն