Նիկոլն իր դավաճանության մեղավոր է նշանակում հայ մայրերին. Արեգնազ Մանուկյան

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի ելույթը կուսակցության համագումարում։

***

Հարգելի՛ քաղաքացիներ, սիրելի՛ գործընկերներ,

«Մայր Հայաստան» կուսակցությունը ստեղծվում է մեր երկրի համար վճռորոշ ժամանակահատվածում: Համոզված եմ, որ կուսակցությունը կարևոր դերակատարում է ունենալու մեր քաղաքական կյանքում:

Եկել է քարերը հավաքելու պահը: Դրված է լինել-չլինելու խնդիր: Բոլորս պետք է հնարավորն ու անհնարն անենք, որպեսզի մեր երկրում քաղաքական փոփոխություն՝ իշխանափոխություն լինի, ձևավորվի ազգային նոր իշխանություն:

Մենք պետք է ձերբազատվենք ու պատմության աղբանո՛ցն ուղարկենք փողոցից պետական կաբինետներ տեղափոխված այն խմբակին, որը ժողովրդի արդարացի բողոքը և սպասումները շահարկելով, ժողովրդի զգացմունքների հետ խաղալով՝ իշխանական լծակների տեր դարձավ ու մեր երկիրը հասցրեց այս օրին: Դավաճանաբար հանձնվեց Արցախը, հանձնվեցին Հայաստանի տարածքները:

Զիջումներն անդադար են դարձել: Թուրքիայի ու Ադրբեջանի ախորժակն ուտելիս բացվել է: Հատկապես երբ դիմացը տեսնում են բացառապես սեփական շահեր հետապնդող մեկին:

Օրվա իշխանությունը հազարավոր զոհերի պատճառ դարձավ և մեծ ողբերգություն բերեց հայ ժողովրդի գլխին:

Նիկոլ Փաշինյանը պատերազմի, պարտության, ապիկարության, խաբեության խորհրդանիշն է:

Սրանք խոստացան սեր և համերաշխություն, բայց բերեցին ատելություն և պառակտեցին հանրությանը:

Խոստացան խաղաղություն, բայց բերեցին ու բերում են պատերազմ:

Խոստացան թալանի, կոռուպցիայի դեմ պայքար, բայց իրե՛նք դարձան «հեղափոխական» թալանչիներ, իսկ կոռուպցիայի դեմ պայքարը դարձրել են սեփականության գռեհիկ վերաբաշխման գործիք:

2018-ին սրանք արագաչափերն ու տեսախցիկներն իրենց ներքնաշորերով փակում էին՝ խոստանալով դրանց վերացում, բայց հիմա արագաչափերով, տեսախցիկներով, կարմիր կետագծերով ավտոկայանատեղիները թանկացնելով, քաղաքային տրանսպորտի գինն անհիմն ավելացնելով, գույքահարկը մեծացնելով, տեղական տուրքերն ու վճարները բարձրացնելով, աղբահանության համար ավելի գումար վերցնելով մինչև ներքնաշորը կլպում են իրենց կողմից հպարտ որակված քաղաքացուն:

Խոստացան, որ հոսանքի, գազի, ջրի գինն էժանացնելու են, բայց խաբեցին:

Ասում էին՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ, հիմա Ալիևից ավելի մեծ էնտուզիազմով են Արցախն Ադրբեջանինը համարում:

2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ խոստանում էին Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն, բայց 2022-ի հոկտեմբերի 6-ին դավաճանաբար հանձնեցին Արցախն ու հնարավորություն տվեցին Բաքվին իրականացնել հայերի էթնիկ զտումներ:

Ասում էին «Ապագա կա», բայց պարզվեց՝ նկատի ունեին թուրք-ադրբեջանակա՛ն օրակարգով ապագան:

Հիմա էլ «Խաղաղության խաչմերուկից» են խոսում, ինչը նշանակում է՝ նոր պատերազմ, նոր զիջումներ, նոր կորուստներ:

Սրանք Արարատի դեմ կռիվ են տալիս յենիչերիների էնտուզիազմով:

Սրանք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարում են թշնամու պես:

Սրանք մեր պետության դեմ պայքարում են՝ հանուն մեկ մարդու անձնական շահերի, մեկի, ով աճուրդի է հանել Հայաստանը՝ անունը դնելով «4-րդ հանրապետության կերտում»:

Ստորությունն այս պատմության մեջ այն է, որ Նիկոլն իր դավաճանության մեղավոր է նշանակում հայ մայրերին, որոնք, իբր, իրեն պատվիրակել են գնալ այն օրակարգով, որի արդյունքում հանձնվեց Արցախն ու հանձնվում է Հայաստանը: Նա իր հանցագործությունների համահեղինակ է կարգում հայ կանանց ու դա անում է իրեն հատուկ լկտիությամբ ու դեմագոգիայով:

Հարգելի՛ ժողովուրդ,

«Մայր Հայաստանն» ունի մեր երկրի համար խաղաղության, անվտանգության, բարգավաճման ապահովման հստակ պատկերացումներ, փոփոխությունների հասնելու կամք ու կարողություն:

Բոլորիս մաղթում եմ ուժ ու եռանդ՝ Հայաստանն այս պատմական խայտառակությունից ազատելու և մեր երկրի համար զարգացման նոր էջ բացելու համար:

Միասնաբար մենք անպայման հաջողելու ենք:

Շնորհակալություն:

դիտվել է 203 անգամ
Լրահոս
Այլևս մի զարմացեք. Հակոբ Բադալյան Ուրցալանջ գյուղի դաշտամիջյան հատվածում «Nissan»-ը կողաշրջվել է Վարչապետի պաշտոնական կայքում է այս լուսանկարը հրապարակվել․ Էդգար Ղազարյան Եղանակն առաջիկա օրերին NATO-ի հետ համագործակցության խորացման անվան տակ ՀՀ-ն դարձնում են Թուրքիայի վասալ. Էդուարդ Շարմազանով Փաշինյանն արդեն իսկ իր «պատվավոր» տեղն է ապահովել Հայոց տխրահռչակ դավաճանների հուշատախտակում․ Լևոն Տեր–Պետրոսյան Ովքեր են դուրս մնացել ՔՊ վարչության կազմից Միքայել Սրբազանի հետ կապված քրգործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա այսօր Էս դավաճանները մեր հերոսների արյան գնով ձեռբերածը զրոյացնում են․ սրանք սպառնալիք են (video) Ադրբեջանի ՊՆ–ն նախազգուշացրել է բնակիչներին Հայաստանից արտահանումը նվազել է, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 10.3 տոկոսով Նիկո՛լ, ինչ կար քանդեցիր, տղեքին սպանեցիր, հիմա էլ փառք ես գոռում, քեզ կպնի քո փառքը․ Վահիդ Սահակյան (video) Փաշինյա՛ն, ծնկաչոք խոնարհվելու դերասանության փոխարեն, Եռաբլուրը բարեկարգի․ զոհվածի հայր (video) Հնարավոր իշխանափոխությունից հետո Հայաստանը չի դադարեցնելու, այլ ընդհակառակը՝ խորացնելու է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. Արմեն Հովասափյան Թուրքի հետ բարեկամանալու մենք չունենք, մեր տղեքի արյան գնով խաղաղություն չի լինելու․ զոհվածի հայր (video) Մարդուն տրվեց մտածելու, ստեղծագործելու շնորհ, որ ճանաչի իր Արարչին Արա՛, գլուխներդ մտցրեք՝ Փաշինյանին չսատակցնելու, չնստացնելու երաշխիքը երկրի կործանումն է.հերոսի ծնող (video) Դավաճա՛ն, դե լսիր՝ որն է քո պատասխանը․ Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանին (video) Թուրքիայում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մարգարայի կամրջով 100 տոննա ծավալով բեռ է անցել Թուրքիա. Կարապետ Պողոսյան Փողոցից իշխանության եկածները հայտնվելու են աղբամանում, սպասե՛ք․ Արեգնազ Մանուկյան (video) Ես Նիկոլին մի բան կասեմ՝ 7 տարի քանդելով 3-րդ հանրապետությունը, չի նշանակում, որ նորն է կառուցում (video) Էներգետիկ անվտանգության գնահատումը զուտ կոմերցիոն չափորոշիչներով կարող է հանգեցնել անդառնալի սխալների. Վահե Դավթյան Հայաստանի համար ճակատագրական պահ է․ եկել է մեր գործելու ժամանակը․ Ստեփան Դանիելյան (video) Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Լադա»-ն․ կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am