Թուրք դերասանին հենց բեմի վրա ծեծել են/տեսանյութ/
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Թոքաթ քաղաքի թատրոններից մեկում հենց բեմի վրա ծեծել են դերասանին։ Ա.Ս.Յ. անունով դերասանը իր ներկայացման մի հատվածում խոսքով հանդես գալուց հետո փորձում է ուղղվել դեպի կուլիսներ։ Այդ ժամանակ կուլիսներից մի տղամարդ է դուրս գալիս եւ սկսում ծեծել դերասանին։ Թատրոնի աշխատակիցները արագ հասնում են ու հեռացնում ծեծող տղամարդուն։ Ծեծված դերասանը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո դիմել է ոստիկանություն։
